
Բողոքի ակցիային մասնակցում էր նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, որին հրավիրեցին դատախազություն` հայտնի ձայնագրության հետ կապված պարզաբանումներ տալու: Վարդան Օսկանյանը նույնպես հրավիրվել է, սակայն Լեւոն Զուրաբյանը Հատուկ քննչական ծառայություն մտավ մենակ:
Այդ ընթացքում կոնգրեսականները բղավում էին, որ «Սաշիկ Սարգսյանը պազիկի շոֆեր էր, բայց Գլենդելում Հայաստան է կառուցում: Տղեն «Բելաջիոյի» մոտ Գռզոյենց վրա է կրակում»:
Ակցիային մասնակցում էր նաեւ ՀԱԿ անդամ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Նա վստահեցրեց, որ ակցիաները շատ կարեւոր են եւ ծառայում են իրենց նպատակին. «Դրանք կարեւոր են առավել եւս մեր գործընկերոջ համար, ով այսօր գտնվում է անազատության մեջ: Մեզ ոչ եղանակային պայմանները պիտի խանգարեն, ոչ քաղաքական միջավայրը, ոչ ընդհանրապես երկրում տիրող իրավիճակը` այդ միջոցառումներն անցկացնելու: Միանշանակ ինչ-որ ձեւով ի վերջո օգտակար է լինելու: Ինչքան առաջ է գնում, այնքան իշխանության ներկայացուցիչներն էլ են հավատում, որ իրենք էլ ապահովագրված չեն: Ցանկացած պահի դա կարող է իրենց հետ էլ լինի` անմեղ տեղը իրենց մեղադրեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































