Լրահոս
Օրվա լրահոսը

Պետդուման ընդունեց ԱՄՆ-ից որդեգրումներն արգելելու օրինագիծը

Դեկտեմբեր 21,2012 17:49

Ռուսաստան -- Պետդումայի պատգամավորները քննարկում են ամերիկացիների կողմից ռուսաստանցի երեխաների որդեգրումներն արգելելու մասին օրինագիծը, Մոսկվա, 21-ը դեկտեմբերի, 2012թ․

Ռուսաստանի խորհրդարանը այսօր հավանություն է տվել Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից ռուսաստանցի երեխաների որդեգրումներն արգելող օրինագծին։

Օրինագիծն առաջ էր քաշվել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները ընդունել էր այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակի» մասին օրենքը՝ մարդու իրավունքների խախտումների մեջ մեղադրվող ռուսաստանցի պաշտոնյաների մուտքը ԱՄՆ սահմանափակելու վերաբերյալ։

Հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ամերիկյան որդեգրումների արգելքը «էմոցիոնալ, բայց համարժեք պատասխան է»։

«Մագնիտսկու ցուցակում» ընդգրկված են հիմնականում ուժային կառույցների ու դատական համակարգի ներկայացուցիչներ, ովքեր, իրավապաշտպանների պնդմամբ, առնչություն ունեն ռուսաստանցի փաստաբան Սեգեյ Մագնիտսկու մահվան գործին, ինչպես նաեւ Ռուսաստանում առհասարակ մարդու իրավունքների խախտումներին: Պատժամիջոցները նախատեսում են արգելել նրանց մուտքը ԱՄՆ, ինչպես նաեւ սառեցնել նրանց հաշվեհամարները ամերիկյան բանկերում

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31