
Նրա խոսքով՝ 2013 թվականը կարեւոր է երկու առումով, նախ այն, որ 2013-ը հնարավորություն կտա կրկնել 2012 թվականի մայիսին տեղի ունեցած ընտրական գործընթացը:
Զաքարյանը նշեց, որ պետք է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք Հայաստանի պատմության մեջ, թե միջազգային հանրության, եւ թե մեր հասարակության համար կգնահատվեն որպես լավագույն նախագահական ընտրությունը:
Եվ երկրորդ կարեւոր ձեռքբերումը՝ նրա կարծիքով հետեւյալը պետք է լինի. դա ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի երկրորդ հնարավորությունն է շարունակելու նախորդ 5 տարիների ձեռքբերումները, ինչպես նաեւ կառավարման արդյունավետ մեխանիզմները եւ իրականություն դարձնել այն կարգախոսն ու մոտեցումները, որոնք հայտարարվել են ՀՀԿ-ի համագումարում:
Կարդացեք նաև
«Մեր թեկնածուի մրցակիցների հետ կապված ասեմ, որ շարունակելու ենք հարգանքով վերաբերվել բոլորին, այնպես, ինչպես մինչեւ այսօր էր, եւ իհարկե ուշադրությամբ ուսումնասիրել բոլորի խոսքն ու առաջարկները ու դրանց արձագանքները հասարակության մեջ, ամուր կանգնելով մեր կուսակցական գաղափարախոսական կադրային, եւ նախորդ տարիներին արված ու չարված խնդիրներին, մեծ պատասխանատվությամբ շարունակելու ենք նայել եկող 5 տարվա Հայաստանին: Իսկ այդ յուրաքանչյոր տարին ունենալու է իր ծրագիրը»,- նշեց Զաքարյանը, հավելելով, որ բոլորը միասին պետք է անեն ամեն ինչ, որ 2013 թթ նախագահական ընտրությունը համարվի լավագույնը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































