Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Այն, ինչ կատարվել է Մհերի հետ, բոլորիս հետ կարող է կատարվել»

Դեկտեմբեր 21,2012 20:38

«Մեկնաբանելու բան չկա. Ցանկացած դեպքում անընդունելի երեւույթ է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն  այսպես պատասխանեց մեր հարցին՝ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ լրագրող Մհեր Արշակյանի միջադեպի հետ կապված:

Վահագն Խաչատրյանը ափսոսանք հայտնեց լրագրողների համար, որ ստիպված են աշխատել այսօրվա նման պառլամենտում. «Ես ցավում եմ, որ լրագրողների նկատմամբ այդպես բռնի ուժ է կիրառվում: Նույնիսկ իրենց մեկնաբանողներից մեկն էլ ասեց՝ ի՞նչ է եղել, որ, հլը նայեք 5-10 տարի առաջ ինչ էր լինում: Ընդհանրապես այդ համեմատությունն էլ տեղին չէ: Ի՞նչ է նշանակում 5-10 տարի առաջ ինչ է եղել կամ որ ավելի վատ է եղել: Այսօր ինչ է կատարվում՝ անընդունելի է: Դա այսօրվա մեր իրականությունն է: Այն, ինչ կատարվել է Մհերի հետ ես շատ ցավում եմ, բայց բոլորիս հետ կարող է կատարվել ցանկացած րոպե՝ դա կլինի Ազգային ժողովում, որտեղ ապահովված չենք, առավել եւս՝ փողոցներում»:

Վահագն Խաչատրյանը լրագրողների ստորագրահավաքին միանալու հետ կապված ասաց, որ հոգով միացած է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31