Երևան-Վարդենիս գլխավոր մայրուղին անցնում է Լիճք գյուղի միջով (3կմ հատված): Պատկերացրեք, թե ինչ արագությամբ են մեքենաներն անցնում՝ չնայած արագությունը սահմանափակող նշանների առկայությանը:
Մարդկանց հետիոտն երթևեկության հատվածն էլի նույն մայրուղին է, որտեղ ընդհանրապես մայթ ասածը չկա:
Ճանապարհից դուրս գալուն և ավտոպատահարներից խուսափելուն խանգարում են ջրահեռացման առուներն ու ցանկապատերը: Ջրահեռացման կիսախողովակներն էլ հաճախ խցանվում են՝ վտանգավոր ճանապարհահատվածով անցնող մարդկանց համար լրացուցիչ դժվարություն առաջացնելով:
Աշակերտներն էլ նույն ճանապարհով են գնում դպրոց, որը բավականին ռիսկային է…


Անվտանգ երթևեկությունն ապահովելու համար ծնողներն ակնկալում են կառավարությունից, որ ճանապարհի այդ հատվածներում մայթ կկառուցվի՝ դպրոց հաճախող երեխաների ճանապարհն անվտանգ դարձնելու համար:
«Մարտունի Ինֆոտուն»



















































