Անդրադարձ «Առավոտ» էլ. կայքի 20.12.12թ-ի «Մեղրեցիներին որակյալ ջուր չի մատակարարվում» հոդվածին

Պարոն քաղաքապետ, մեղմ ասած կոռեկտ չէ, որ ստորագրությունով հաստատում եք ջրամատակարարման փաստացի գրաֆիկը, բայց լրատվությանը ներկայացնում եք այլ թվեր: Իսկ ինչ վերաբերում է ջրի որակին, ապա չգիտենք թե ինչ չափանիշներով է որակի մասին խոսել քաղաքապետը, երբ առկա է ջրի հաճախակի լաբորատոր ստուգման արդյունքները, որոնք նորմայի սահմաններում են եղել:
Կապված ջրընդունիչ կայանի ոչ ճիշտ աշխատանքների, այսինքն տեխնոլոգիական պահանջների խեղաթյուման հետ, ապա պարոն քաղաքապետը պետք է որ տեղյակ լիներ, որ այդ շինությունը կառուցվել է շուրջ 12 տարի առաջ, երբ ջրմուղի կազմակերպությունը գտնվում էր քաղաքապետարանի կառավարման ներքո, շինարարությունը իրականացնող և վերահսկող կազմակերպությունը ևս գտնվում էր քաղաքապետարանի ներքո:
Կարդացեք նաև
Հենց այդ սխալ աշխատանքների թերությունների վերացման համար «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը վերջերս, այցելելով Մեղրի, ուսումնասիրելով իրավիճակը, կոնկրետ քաղաքապետի հետ պայմանավորվածությունների արդյունքում հանձնարարություններ են մշակվում , և առաջիկայում հասարակությանը կներկայացվի Մեղրիում 2013թ-ի ներդրումային ծրագրի մասին:
Հ. Աղամազյան
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Մեղրու տեղամասի պետ
Ա. Հարությունյան
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Մեղրու տեղամասի
շահագործման բաժնի պետ


















































