Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, թե իր ակումբը շահագրգռված չէ գնել «Շանհայ Շենխուայի» հարձակվող Դիդյե Դրոգբային՝ ընդգծելով, թե նման տրանսֆերներ իրենց թույլ տալ կարող են միայն ռուսներն ու արաբները: «Վստահեցնում եմ, որ Մարիո Բալոտելին այս ձմեռ հաստատ «Միլանում» չի լինի: Ինչ վերաբերում է Դիդյե Դրոգբային, այդ ֆուտբոլիստն ինձ դուր է գալիս, նա աշխարհի լավագույն հարձակվողներից է: Սակայն «Միլանին» նրան գնելը ձեռք չի տալիս: Այդպիսի շռայլություն իրենց թույլ տալ կարող են միայն ռուսները եւ արաբները: «Միլանին» տարիքն առնող աստղերը չեն հետաքրքրում: Մեզ երիտասարդներ են անհրաժեշտ», – լրատվամիջոցներին ասել է միլիարդատերը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: