
Կազմակերպությունը նոր անդամներով համալրվելուց հետո ընտրեց վարչություն հետևյալ կազմով.
Ժիրայր Սեֆիլյան – նախագահ (Կազմակերպության նախագահ)
Պավլիկ Մանուկյան – տեղակալ (Կազմակերպության նախագահի տեղակալ)
Նորիկ Շահբազյան
Քերոբ Ղազարյան
Սասուն Կիրակոսյան
Արթուր Հովհաննիսյան
Վիկտոր Դավթյան
Կազմակերպության հիմնական նպատակներն են.
- Հայրենիքի պաշտպանության և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների, պատերազմի և Զինված ուժերի վետերանների ու հաշմանդամների, նրանց ընտանիքների անդամների նյութական և բարոյական օժանդակությունը, միջազգային իրավունքով, Սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, պատերազմի և Զինված ուժերի վետերանների արհմիությունների կայացումը,
- հայոց ռազմի պատմության և ռազմական արվեստի ուղղությամբ հայագիտության զարգացումը, Հայաստանում և հայության շրջանում աշխարհազորի մշակույթի և զորականի կերպարի վերականգնումն ու զարգացումը, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը,
- պետական ու ռազմական կառավարման և ռազմամարզական գիտելիքների ու հմտությունների զարգացումը, ռազմամարզական ճամբարների, հավաքների, մրցությունների, արշավների, վիկտորինաների և այլ ռազմակրթական ու մարզական-դաստիարակչական միջոցառումների կազմակերպումը:


















































