ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ այսօր ժ,12-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց: Լսվելու էր այս տարվա մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված ՀՀԿ հանրահավաքի ժամանակ պայթած փուչիկների, դրա արդյունքում տուժածների գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 1 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի պաշտպանի բողոքը:
Պաշտպան Կարեն Մանուչարյանը դիմել էր այսօր դատարան, հայտնել, որ իր պաշտպանյալը դեռ հիվանդանոցում է, վիրահատվել է, այդ իսկ պատճառով դատարան ներկայանալ չի կարող:
Դատարանը վերանշանակեց հաջորդ նիստի օրը՝ գալիք տարվա հունվարի 22-ին, ժ.12-ին:
Հիշեցնենք, որ այս գործով տուժող են ճանաչվել 228 քաղաքացի:
Կարեն Մանուչարյանը խնդրել էր բեկանել առաջին ատյանի դատավճիռը, իր պաշտպանյալի նկատմամբ ազատազրկման դեպքում այն պայմանական չկիրառել:
Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով արգելվել էր 2 տարի Ս.Բոզոյանին նաեւ զբաղվել «թողարկման եւ իրացման գործունեությամբ, նման ծառայությունների մատուցման իրավունքից»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: