
Ջամալյանի խոսքով՝ դիվերսիոն գործողություններով Ադրբեջանը փորձում է անընդհատ լարված իրավիճակ առաջացնել, բայց թշնամին պետք է ավելի շատ, ծանր կորուստներ ունենա իր նախահարձակության պատճառով:
Ջամալյանն անդրադառնալով բանակի կարգապահությանը, ասաց. «Բանակը կենդանի օրգանիզմ է եւ չպետք է բավարարվել ձեռք բերված հաջողություններով: Մենք պետք է փաստենք, որ կարգապահության ամրապնդման առումով ունենք հաջողություններ, բայց դա անընդհատ պրոցես է ու պետք է այս ուղղությամբ անընդմեջ գործընթաց լինի»:
Ըստ Ջամալյանի՝ անցնող տարին բնորոշվեց հակառակորդի դիվերսիոն ակտիվությամբ եւ ՀՀ եւ Արցախի սահմանների մոտ. «Այս դիվերսիոն գործողությունները չունեին ռազմական նպատակահարմարություն, դրանք ունեին քաղաքական քարոզչական նպատակահարմարություն: Անընդմեջ կորուստների զգացողություն առաջացնել, տպավորություն ստեղծել, որ առաջնագծում նախապատերազմական վիճակ է, որպեսզի սպառնալիքներն ավելի լուրջ ու հիմնավոր ընկալվեն մեզանում եւ այդ անառողջ հոգեբանական ֆոնին հասունացնեն Արցախը հանձնելու գաղափարը: Բայց մենք կրկին համոզվեցինք, որ թշնամու ագրեսիան զսպելու արդյունավետ եղանակը՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետության համարժեք պատասխանն է, ընդ որում համարժեք պատասխանը ենթադրում էր անհամաչափ կորուստներ պատճառել, որովհետեւ նա պետք է ավելի շատ կորուստներ ունենա, որ իրեն զուսպ պահի: Իսկ պատասխան գործողությունները տվեցին իրենց ցանկալի արդյունքը»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































