Դեկտեմբերի 24-ին, ժամը 20.50-ին, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1965 թ. ծնված Ահմադ Ռոհուոլլահի վարած «Վոլվո/Ֆ-Հ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 169-րդ կմ-ին ենթարկվել է կողասահքի, ինչի ընթացքում վարորդը դուրս է ցատկել ավտոմեքենայի խցիկից և ընկել հանդիպակաց ընթացող «ԻԺ-27175» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցին, այնուհետև՝ ճանապարհին:
Պատահարի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել:
Կատարվում է քննություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: