
Վարկանիշային ազգային մոդել մշակելու արդյունավետ տարբերակը միջազգային լավագույն փորձի տեղայնացումն է, իսկ Հայաստանն ընդգրկված է այն 15 երկրների ցանկում, որոնք հավակնում են այդ նորարարական ներդրմանը: Վարկանիշային համակարգի միջոցով կգնահատվեն դպրոցների եւ բուհերի գործունեությունը, ինչը հնարավորություն կտա հաշվետու լինել հասարակության առջեւ:
Յիրիկյանի խոսքով՝ «ժամանակակից աշխարհին հատուկ ինֆորմացիոն առատությունը պարտավորեցնում է գտնել որակյալ կրթություն ստանալու առավել արդյունավետ ուղիները: Երկրի մրցակցային առավելությունն ընդգծելու ամենախոստումնալից միջոցը գիտելիքն է: «Վիվա Սել-ՄՏՍ»-ը կրթական նախաձեռնություններին աջակցել է հետեւողական պատրաստակամությամբ: Նպատակը՝ գիտական ներուժը երկրի առաջնթացին ծառայեցնելն է»:
Աշոտյանն էլ նշեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջիններից մեկն է, որը մշակել է վարկանիշային համակարգ. «Վարկանիշերն առհասարակ քննադատվում են հասարակության կողմից, բայց կրթության ոլորտի մեթոդաբանությունները կառուցված են հաշվի առնելով մասնագիտական հնարավոր ուղղությունները: Մենք վերամշակել, մարսել ենք աշխարհի լավագույն փորձը, մեզ հետ աշխատել են ոլորտի համաշխարհային համբավ ունեցող մասնագետները: Ներկայացված վարկանիշային մոտեցումները նպատակ ունեն կրթական համակարգի թափանցիկություն ապահովել: Վարկանիշային աղյուսակները հնարավորություն կտան ախտորոշել խնդիրներն ու թույլ կետերը եւ այլն»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































