«ՎիվաՍել- ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե 2013թ. նախագահական ընտրություններում առաջադրվելու է:
Յիրիկյանի փոխանցմամբ՝ «Դա իմ գործը չէ, իմ մասնագիտությունը չէ, եւ ինձ հետաքրքիր չէ: Ես այդ ոլորտում, քաղաքականության մեջ երբեք չեմ լինի: Չեմ ուզում ինքս ինձ կրկնել, բացատրել, բայց պետք է շեշտեմ, որ ինձ կարող եք տեսնել միայն կապի ոլորտում: Սակայն, եթե գա մի օր, որ ես այլեւս կապի ոլորտում չլինեմ, չի բացառվում, որ ինձ ուրիշ տեղ տեսնեք, միայն՝ ոչ քաղաքականության մեջ: Դա մի ոլորտ է, որտեղ երբեք չեմ մտնի»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: