
Գագիկ Եգանյանն էլ իր հերթին ոգևորվեց ու ասեց, որ բավականություն ստացավ, տեսնելով մարզպետարանի նոր շենքն ու ստեղծված լուսավոր, տաք , աշխատանքային պայմանները: Նա նաև ակնարկեց, որ այսպիսի պայմանները 2-3 անգամ պետք է բարձրացնի մարզպետարանցիների աշխատանքի արդյունավետությունը: Այսպիսի ջերմ երկխոսությունից հետո պարոն Եգանյանը սկսեց համոզել, որ մեր երկրում արտագաղթի մասին հնչող տվյալները չափազանցված են, երբեմն նաև անիրազեկության հետևանք, երբ մամուլով ուղևորահոսքը ներկայացվում է միգրացիոն երևույթ: «Միգրացիան այսօր երևի թե ամենաշատ հուզող հարցերի շարքին է դասվում, և երևի թե օր չկա, որ մամուլում կամ տարբեր առիթներով, տարբեր միջոցառումներում քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպություններ չշոշափեն այս թեման, և այս թեմայի շոշափումը շատ դեպքերում իրականացվում է ոչ մասնագիտական հիմքերի վրա. երբեմն, ավելի շատ զգացական, զգացմունքային , «բոլորը գնացին, մարդ չմնաց», մոտավորապես այս համեմատությունների մեջ է կատարվում, և բացի դրանից տեղաշարժը մարդու անօտարելի իրավունքն է, մարդկությունը իր ձևավորման օրվանից սկսել է տեղաշարժվել, երբ որ նախնադարյան համայնական կարգերում են անգամ ապրում ձևախմբերով: Ի՞նչ էր տեղի ունենում, ցեղը, տոհմը տեղից տեղ էր շարժվում, ժամանակի ընթացքում էս տեղաշարժերը ավելի են զանգվածային դարձել և ավելի մեծ աշխարհագրական տիրույթներ են գրավել: Այսինքն սա նաև օբյեկտիվ անհրաժեշտություն է»:
Միգրացիոն ծառայության պետը նեղվեց,` ասելով, թե ի՞նչ աղբյուրներից են օգտվում,`հայտարարելով, թե երկրում էլ մարդ չմնաց: Ըստ նրա, միգուցե որոշ գյուղական բնակավայրեր են հյուր են գնում , որտեղ լույս չի վառվում կամ գնում են օդանավակայան ու տեսնում են , որ աժիոտաժ է,`մարդիկ «<յորղան-դոշակով են», և սա է հենց այդպես մտածելու առիթ տալիս: Մինչդեռ, ըստ պաշտոնյայի, միգրացիոն հոսքի ծավալները գնահատելու միակ միջոցը հարցումներն են: Նա նաև ներկայացրեց որոշակի վիճակագրական տվյալներ, ըստ որի 2008 թվականից սկսած չորս տարիների ընթացքում Հայաստանից տարեկան միջինը 30 հազար մարդ է գնում: «Մի՞թե սա կարելի է անվանել զանգվածային արտագաղթ, թեև սա ճաշակի խնդիր է»,- ասաց Գագիկ Եգանյանը: Նա համեմատության, միգուցե և հայերիս մխիթարելու համար մեջբերեց Մեծ Բրիտանիայի օրինակը, որտեղի բնակչության 48 տոկոսը ևս ցանկություն ունի երկրից արտագաղթելու: Ըստ նրա, այս ցուցանիշը պարզվել է The Sun թերթի պատվերով անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյուքնում: Գագիկ Եգանյանի ասելով, պատճառը ոչ թե անձրևներն են, այլ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, բիտանացիներն ուզում են ապրել Կանադայում, Ավստրիայում:
Եվ մինչ պարոն Եգանյանը ոգեշնչված խոսում էր` համոզելով, որ արտագաղթը իրականում այդքան մեծ չէ, որքան ներկայացնում են , լրագրողներից մեկը նստած տեղից գործընկերներին ասում էր . «Սոցիոլոգիական հետազորությո՞ւն պիտի անցկացնեն, որ ինձ համոզեն, թե արտագաղթ կա, ինձ դրանք չեն հետաքրքրում, ես իմ աչքի տեսածով եմ խոսում, մեր ամբողջ շենքում հարևանի կարոտ ենք մնացել, բա դա ի՞նչ է, արտագաղթ չէ՞»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































