
Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Երևանյան փողոցում (Իջևանում հայտնի շուկայի փողոց) գտնվող առևտրի կրպակից կատարված առանձնապես խոշոր չափի ոսկյա զարդերի գողության փաստով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության Իջևանի բաժին է դիմել Արտակ Խաչատրյանը և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք խանութի երկաթյա փեղկը կոտրելու միջոցով ներս են մտել և այնտեղից գողացել մոտ 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր:
Գ. Շամշյանը հայտնում է, որ դեռ ամիսներ առաջ Ա. Խաչատրյանին զգուշացրել են, թե խանութի անվտանգությունից ելնելով, տեղադրի տեսախցիկներ և փոխի թիթեղյա դուռը: Սակայն նա ականջի ետև է գցել, իսկ այսօր Ոստիկանության Իջևանի բաժնի շենքի բակում արդեն գլխիկոր փաստի առաջ էր կանգնած:
Կարդացեք նաև
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թալանված խանութի սեփականատերը Իջևանի ավագանու և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:


















































