
Տիկին Սողոմոնյանը նշեց, որ Ucom ընկերության հետ ստորագրվել է հուշագիր, որի արդյունքում երեւանյան եւ եվրոպական դպրոցների միջեւ կարող է տեսակամուրջ կազմակերպվել: Նման հեռուստակամուրջ՝ հայագիտական թեմայով, արդեն եղել է Մոնրեալի դպրոցներից մեկի հետ:
Կրթության վարչության պետը տեղեկացրեց, որ առարկայական օլիմպիադաների մասնակցած 7850 երեխաներից ընտրված հաղթողները պարգեւատրվել են պատվոգրերով, նրանց ընդունել է Երեւանի քաղաքապետը ու նվիրել Չարենցի անտիպների ժողովածուն՝ չարենցյան տարվա համատեքստում: Սողոմոնյանի ասելով, ողջ տարվա ընթացքում ոչ միայն շնորհալի երեխաները, այլեւ նրանց միջոցառումներում ընդգրկած ուսուցիչները քաղաքապետի ուշադրության կենտրոնում են եղել, իսկ բոլոր կարեւորագույն միջոցառումներն անցկացվել են ԿԳ նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ: Այդ թվում է նաեւ Շախմատի 7-րդ օլիմպիադան:
Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի ու Մոսկվայի քաղաքապետարանների համագործակցության արդյունքում ռուսաստանցի գիտնականներն ու ուսուցիչները ոչ միայն դասախոսություններ են կարդացել մեր դպրոցներում, այլեւ իրենք դասավանդել:
Կարդացեք նաև
Տիկին Սողոմոնյանի ասելով, սիրիահայ երեխաները եւս շրջապատված են հոգածությամբ, ներկայումս 270 երեխա կրթություն է ստանում Նար- Դոսի անվան թիվ 17 դպրոցում, որտեղ կազմակերպվել է նաեւ Կիլիկյան վարժարան:
«Այսօր Երեւանում չկա ոչ մի չջեռուցվող դպրոց: Եվ եթե նախկինում ֆիզկուլտուրա առարկան որոշ դպրոցներում ինչ-ինչ պատճառներով չէր անցկացվում, այսօր ուրախալի է, որ երեխաները մարզահագուստով ու նորմալ պայմաններում են մասնակցում ֆիզկուլտուրայի դասերին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































