
Ռեկտորի խոսքով. «ՀԱԿ-ն առանց հստակ ծրագիր ունենալու մեկ տարի շարունակ ժողովրդին տարավ-բերեց փողոց, ժողովուրդն էլ հոգնեց նույն բանը լսել: Այսօր քաղաքական դաշտն ամայացել է, եւ դրանում Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղքը կա, քանի որ նա խանգարեց նոր լիդերի ի հայտ գալուն: Պետք է հասկանալ, որ ժողովուրդը նույն ջուրը երկրորդ անգամ չի մտնի»:
Մազմանյանի համոզմամբ. «Թայֆան, օլիգարխիզմը, մանդատը, դեպուտատ դառնալը եւ իշխանակռիվը քաղաքականություն չեն: Մեր քաղաքական դաշտը ծանր «պոստերկունքային էվոլյուցիա» է ապրում: Քաղաքականություն կլինի այն ժամանակ, երբ կկռվեն գաղափարները, ինչպես աշխարհում է լինում: Անգամ ամենաբազմակուսակցական երկիրը 5 կուսակցություն ունի, իսկ մենք` 40-50: Բայց միաժամանակ 40 իդեայի եւ «թագավորի» գոյություն հնարավոր չի: Մարքսի «Կապիտալ»-ից հետո ոչ մեկ քաղաքական նոր ֆորմատ չի ծնել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































