Դեկտեմբերի 30-ին «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցավ ֆուտբոլային ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի դարձան Հայաստանի 2012 թ. լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի անունները: Ինչպես և նախորդ տարի, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, ով հավաքել է 296 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Յուրա Մովսիսյանը՝ 90 միավոր: Իսկ երրորդ տեղում է Արաս Օզբիլիսը՝ 58 միավոր:
2012 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով վաստակել է 203 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Վարդան Բիչախչյանը՝ 150 միավոր, իսկ երրորդ տեղում է Ժոլտ Հոռնյակը՝ 77 միավոր:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի հաղորդագրություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: