Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում ցուցարարները պահանջում են Սաակաշվիլիի հրաժարականը

Հունվար 04,2013 21:23

Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում այսօր տեղի են ունեցել նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ ցույցերը կազմակերպել են հասարակական մի շարք կազմակերպությունների ղեկավարներն ու ակտիվիստները: Դրանցից մեկի ղեկավար Միխայիլ Անդգուլաձեի խոսքով, հասարակական կազմակերպությունները վերջին երկու ամսվա ընթացքում երկրի բոլոր շրջաններում հավաքել են գործող նախագահի հրաժարականի պահանջը պաշտպանող շուրջ 800 հազար ստորագրություն:

Անդգուլաձեն նաեւ նշել է, որ այսօրվա ցույցերը «նախազգուշական» են եղել, եւ եթե Սաակաշվիլին չհեռանա, հանրահավաքները «պարբերական ու զանգվածային» բնույթ կստանան:

Հունվարի 20-ին լրանում է Սահակաշվիլիի երդմնակալության 5 տարին: Ցուցարարները մատնանշում են, որ, ըստ երկրի օրենսդրության, նախագահն ընտրվում է 5 տարով, մինչդեռ նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերին:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031