Լրահոս
Օրվա լրահոսը

Ջութակահարուհին կմեկնարկի ձմեռային օլիմպիական խաղերում

Հունվար 15,2013 11:23 Share

Ճանաչված ջութակահարուհի Վանեսա Մեյը հաստատել է, որ պատրաստվում է մասնակցել 2014 թվականի Սոչիի օլիմպիական խաղերին: Նա Ձմեռային օլիպիադայի մայրաքաղաքում, հավանաբար, կմեկնարկի լեռնադահուկային սպորտի երկու դիսցիպլիններում՝ հատուկ եւ հսկա ոլորավայրէջքներում: «Իմ կյանքի կիրքը երաժշտությունն է, իսկ կյանքիս հոբին՝ լեռնադահուկը», – այդ առիթով հայտարարել է նա լրատվամիջոցներին:
Վանեսան, որ Բրիտանիայի քաղաքացիություն ունի, պատրաստվում է հանդես գալ Թաիլանդի հավաքականի կազմում, քանի որ հայրը՝  Վորապհոնգ Վաննակոնը այդ երկրի քաղաքացի է:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել