Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր «The Beatles» խմբի համաշխարհային օրն է

Հունվար 16,2013 14:26

Հունվարի 16-ին մոլորակը  տոնում է  «The Beatles» խմբի  համաշխարհային  օրը: Այդպես է հռչակել ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2001 թվականից: Ու չնայած 56 տարի է անցել, սակայն բիթլամոլությունը չի վերանում, եւ լեգենդար խմբի երգերը շարունակում են  հուզել տարբեր սերնդի մարդկանց, որոնք գնահատում են որակյալ երաժշտությունը: Հունվարի 16-ը պատահական չի ընտրված: 1957 թվականին հենց այդ օրվանից լիվերպուլյան Cavern ակումբում սկսեցին իրենց  աստղային ճանապարհի սկիզբը դեռ այդ ժամանակ  շատերին անծանոթ  Ջոն Լենոնը, Փոլ Մաքարտնին,  Ջորջ Հարիսոնը եւ Ռինգո Սթարը:

Ըստ radiovesti.ru-ի. վերջին 30 տարիներին, «The Beatles»-ի  ալբոմներից ստացված հասույթի մեծ մասը բաժին էր ընկել ոչ թե խմբի նախկին անդամներին, այլ փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի ընկերությանը: 1984-ին նա  աճուրդով շահել էր լիվերպուլյան քառյակի երգերի թողարկման իրավունքը: Միայն 1995-ին   Sony ընկերությունը վերագնեց Ջեքսոնից իրավունքների մի մասը:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031