Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքելություն կուսակցության նախաձեռնող խումբը կոչ է անում քվեաթերթիկը դարձնել անվավեր` վրան գրելով` «Բոլորին դեմ եմ»

Հունվար 18,2013 15:54

Առաքելություն կուսակցության նախաձեռնող խումբը

•  Կոչ է անում ՀՀ ընտրողներին՝ ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրություններին, քվեաթերթիկը դարձնել անվավեր` վրան գրելով` “Բոլորին դեմ եմ”

• Դիմում է ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրած և առաջադրված թեկնածուներից որև մեկին չսատարող քաղաքական ուժերին՝ միանալ նշված առաջարկին

• Ազգային Ժողովի խմբակցություններինառաջարկում է օրենսգրքում վերականգնել “Բոլորին դեմ եմ ” քվեարկելու իրավունքը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն վերականգնել քաղաքացու ընտրության լիարժեքությունը, այլ նաև կբացահայտի տարբեր մակարդակի ընտրություններում(ՏԻՄ, ԱԺ մեծամասնական) թեկնածուների նկատմամբ ընտրողների իրական վերաբերմունքը

• Ազգային Ժողովի կողմից ողջամիտ ժամկետներում վերոնշված փոփոխությունները չկատարելու դեպքում դիմելու է Սահմանադրական դատարան` Ընտրական օրենսգրքում նշված իրավունքը սահմանափակող հոդվածները հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
Առաքելություն կուսակցության նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031