Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսահայ ներդրողը չի կարողանում 45 աշխատող գտնել Հայաստանում

Հունվար 26,2013 20:53

Նա հետ է հրավիրում արտագաղթածներին

Տնտեսության ապագան կախված է մարդկանց ունակությունները գալիք սերնդի աշխատատեղերին համապատասխանեցնելու հաջողությունից: Հայաստանում և աշխարհում այս պրոցեսը դանդաղ է ընթանում և այն արագացնելու համար անհրաժեշտ է երիտասարդների, ծնողների և կառավարությունների շահագրգռվածությունը:

Երեկ և այսօր Invest in Armenia (LinkedIn) խմբում մասնակից եղա մի քննարկման, որտեղ ֆրանսահայ ներդրող Օլիվիե Մուրադյանը մտահոգություն էր հայտնում, որ չի կարողանում Հայաստանում գտնել 45 որակյալ մասնագետ, որ բավարարեն իր բիզնեսի պահանջները:
Նրա ընկերությունը հաճախորդների սպասարկման հեռախոսակապի կենտրոն է հիմնել Երևանում (Call Center) և գրում էր, թե ինչքան «բարդ է աշխատողներ հավաքագրել» գործի համար:
Ես այս պահին չգիտեմ, թե որքան աշխատավարձ է առաջարկում ընկերությունը, բայց Օլիվիեի մատուցած մտահոգության պատճառներն ավելի խորն են, քան աշխատավարձի չափը: Մարդը պարզապես չի կարողանում  որակյալ մասնագետներ գտնել, որպեսզի բավարարի բիզնեսի պահանջը:
Ծնողնե՛ր, Ձեր կամ Ձեր երեխայի մասնագիտությունը և կարողությունները բավարարո՞ւմ են 21-րդ դարի պահանջներին: Եթե ՈՉ, ապա Դուք ի՞նչ եք անում դա փոխելու համար:
Ես հարցրեցի Օլիվիեին, թե ի՞նչն է բարդության պատճառը: Ահա թե ինչ գրեց նա ինձ (և թույլ տվեց կիսելու այս հոդվածի մեջ):
1. Բարձրակարգ մասնագետների հավաքագրման կազմակերպության կամ ստրուկտուրայի բացակայություն:
2. Օտար լեզվի իմացության ցածր որակ, թե ուսանողների, թե ուսուցիչների:
3. Բոլորն ուզում են միանգամից ղեկավար աշխատել, առանց մասնագիտանալու աշխատանքի պահանջների մեջ:
4. Աշխատավարձի խենթանալի սպասելիքներ, որ անհամեմատելի են են Հայաստանի միջին աշխատավարձի հետ: Երբեմն մեզ դիմողները գերադասում են մնալ իրենց նախկին ցածր վճարվող աշխատանքին (երբեմն նրանք 70 տոկոս ավելի քիչ են վճարվում),  քան ընդունել մեր առաջարկը:
5. Դիմողներից շատ քչերն են իսկապես «մտայնորեն պատրաստ» աշխատելու: Աշխատանքի նկատմամբ նրանց մտածողությունը հայկական է, այլ ոչ թե համաձայն ժամանակակից Ամերիկյան/Եվրոպական մենեջմենթի ոճի:
6. Մեզ դիմողներից շատերը բավական լուրջ չեն: Նրանք մոտիվացված ու կենտրոնացած չեն:
«Հետևաբար 1 լավ աշխատող գործի ընդունելու համար դու պետք է 150-ին կանչես, որից ընդհամենը 40-ը ժամանակին կներկայանա, դրանցից ընդհամենը 5-ը պատրաստ կլինի հարցազրույցին, իսկ այդ հինգից միայն մեկը կլինի այնքան լույրջ ու մոտիվացված, որ ի վիճակի կլինի աշխատել մեզ հետ»,- գրում է Օլիվիեն: «Արդյունքում, մենք, մյուս երկրների համեմատ, բավական ժամանակ ենք վատնում մի քանի  որակյալ անդամներ մեր անձնակազմին հավաքագրելու համար: Նույնիսկ թերզարգացած երկրներում այս հարցն ավելի էֆֆեկտիվորեն է լուծվում, քան Հայաստանում, քանի որ այդ երկրներում կան կազմակերպություններ, որոնք միայն մասնագիտանում են բարձրակարգ ու  որակյալ մասնագետների հավաքագրման մեջ»,- ավելացնում է Օլիվիեն:
Դժբախտաբար Օլիվիեն մենակ չէ իր փորձառության մեջ: Նմանատիպ պատմություններ լսել եմ այլ արտասահմանցի ներդրողներից:. Ինքս ունեցել եմ նման խնդիր 6 տարի առաջ, երբ մեր ընկերությունը 7-8 աշխատող ուներ Երևանում: Ավաղ, դա կարճ տևեց՝ աշխատողների ունակություններն աշխատանքային պայմաններին չհամապատասխանելու պատճառով:
Սիրելի երիտասարդներ ու ծնողներ: Մասնագիտություն ընտրելիս 10 չափեք ու նոր կտրեք: Այնպիսի մասնագիտություն ընտրեք ու հմտացեք, որի պահանջը կա 21-րդ դարում: Տարիներ առաջ ծանոթներիցս մեկը հպարտանում էր, որ «դասախոսին կանյակ բռթելով» գնահատական էր ստացել: Անցել են տարիներ, ու այսօր այդ երիտասարդը չունի ոչ կարգին աշխատանք, ոչ էլ պահանջված մասնագիտություն: Մի’ գնացեք այդ ճանապարհով: Լավ սովորեք և ձեր գործի մեջ լավագույնը եղեք: Տաշած քարը գետնին չի մնա:
Այժմ աշխարհը կանգնած է գլոբալ տնտեսական ողբերգության առջև:
Ամբողջ աշխարհում, նոր աշխատատեղերի հնարավորություններ են ստեղծվում՝ բերելով բարգավաճման խոստում: Սակայն հարյուր միլիոնավոր մարդիկ իրենք իրենց առջև փակել են այդ հնարավորությունները, քանի որ նրանք չունեն անհրաժեշտ կրթությունը եւ հմտությունները:
Եթե ​​ներկայիս տնտեսական ու աշխատուժի միտումները չշրջվեն, հնարավորության ու իրականության միջև անդունդը խորանալու է, ստեղծելով եկամուտների անհավասարություն եւ դանդաղեցնելով համաշխարհային տնտեսության զարգացումը: Խուսափելու համար այսպիսի արդյունքից, շատ կարեւոր է, որ մասնավոր բիզնեսն ու կառավարությունները ողջ աշխարհում համաձայնեն նոր ռազմավարության, որը կբարելավի ուսման ու կրթական հնարավորությունները այս և հաջորդ սերնդի աշխատողների համար: Իսկ մինչ այդ, սիրելի երիտասարդ, գնդակը քո դաշտում է: ՀՄՈՒՏ և հետևաբար ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏԸ ԴԱՐՁԻՐ ՔՈ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ:
Վերադառնանք մեր Օլիվիեին: Նա օգնության կարիք ունի և փնտրում է 45 աշխատողի: Հաճախորդների սպասարկման հեռախոսակապի կենտրոնում օպերատորներ աշխատելու համար նրա ընկերությունը փնտրում է պատասխանատու մարդկանց, որոնք կատարելապես տիրապետում են հետևյալ լեզուներին:
– French,
– English,
– Spanish,
– Italian,
– German,
– Dutch,
– Swedish,
– Finnish,
– Danish,
– Norwegian,
– yiddish (jewish east european language),
– Russian,
– Polish,
Նա գրում է, որ համալսարաններում չի կարողացել գտնել այնպիսի ուսանողների, որոնք ունեն լեզվի համապատասխան գիտություն: Օլիվիեն այժմ ետ է հրավիրում ատագաղթած հայերին, որոնք ապրում են վերոհիշյալ երկրնեում և հասցրել են կատարելապես տիրապետել տեղի լեզուներին:

Եթե հետաքրքրված եք կամ կարող եք օգնել, խնդրում ենք կապվեք Օլիվիե Մուրադյանի ընկերության գործավարուհի Մանեի հետ [email protected]  հասցեով:

Սիրով կուզենայի լսել ձեր տեսակետը: Խնդրեմ այն թողեք քոմմենթների բաժնում: Ինչպիսի՞ն է եղել Ձեր փորձառությունը:

Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.comwww.emaxhealth.comwww.TorqueNews.com
Հոդվածն արտատպված է «Փոքր բիզնես» բլոգից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031