Լրահոս
Օրվա լրահոսը

Գրավը չմուծած ՀՀ նախագահի թեկնածուն առաջարկում է կասեցնել ընտրությունները

Հունվար 28,2013 11:57

Մարդու իրավունքների պաշտպան միջազգային կառույցներին, հայ ժողովրդին, ՀՀ ազատ կամքի դրսեւորմամբ ահաբեկված քվեատուին, քարոզարշավին մասնակցող նախագահի թեկնածուներին, ՀՀ գործող նախագահին, ՀՀ ԱԺ-ին, ՀՀ Սահմանադրական դատարարանին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ազատ ԶԼՄ-ներին,

ՀՀ իրավազրկված (հանիրավի) քաղաքացի, ՀՀ նախագահի խոչընդոտված թեկնածու Պավլիկ Վասպուրի Սարգսյանից՝

Բաց նամակ-դիմում

Օգտվելով ՀՀ Սահմանադրության 1-6; 14; 14.1; 18; 19; 27; 27.1; 47; 49; 50; 52; 100 կետ 4; 101 կետ 9; 102; 117 կետ 1; 114 հոդվածներից ՀՀ-ում, ՀՀ նախագահի ընտրությունների հետ կապված, ՀՀ գործող նախագահի, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների իրավապահ եւ օրինապահ մարմինների, ոչ ազատ ուղղորդված ԶԼՄ-ների, ինչպես նաեւ, իրենց ընդդիմադիր հայտարարած ուժերի կողմից համատեղ ծրագրավորված եւ իրականացված քաղաքական դաշտի ամայացումը՝ վակուումը, եւ ներկա նախընտրական իրավիճակը սպառնում է Հռչակագրի հիմքերով ստեղծված, ՀՀ Սահմանադրական կարգի տապալում իրենց իսկ կողմից, որը չկանխելու դեպքում ՀՀ-ում կիշխի քաղաքական, տոտալիտար օլիգարխիկ խունտան։ Նշված իրավիճակից դուրս գալու նպատակով առաջարկում եմ.

1. Կասեցնել (սառեցնել) ՀՀ նախագահի ընտրությունները։

2. Դատական կարգով, հրապարակայնորեն, հավասար պայմաններում վիճարկել ստեղծված իրավիճակը։ Ինձ համար ցանկալի արդյունքը կլիներ իմ տեսակետների սխալ լինելու արդարացի, իրավացի ապացույցը։

3. Եթե իմ առաջարկությունը հակասահմանադրական է, գործ հարուցել իմ դեմ՝ սահմանադրական իրավունքը խախտելու մեղադրանքով եւ դատարանի արդարացի, անկախ վճռով սահմանված պատիժը ես կընդունեմ որպես պարգեւ եւ հպարտորեն կկրեմ այն։

4. Այլ պարագայում՝ ես ինքս, ինքնամեղադրանքով կդիմեմ անկախ միջազգային կամ այլ երկրի դատարան, որը ՀՀ միջազգային պայմանագրերի, մարդու իրավունքների միջազգային նորմերի եւ ՀՀ Սահմանադրության համաձայն ունի այդ իրավունքը՝ պաշտպանություն ընտրելով մարդու իրավունքների եւ ազատությունների Հելսինկյան կոմիտեին։

Ես չունեմ անձնական թշնամիներ։ Չեմ պատկանում որեւէ քաղաքական կազմակերպության։ Չեմ կատարում որեւիցե մեկի հանձնարարությունը։ Ես իրականացնում եմ իմ քաղաքացիական, սահմանադրական իրավունքը։ Սնձիս եւ ընտանիքիս ազատության, կյանքի եւ իրավունքի անվտանգության երաշխավորն ինձ համար ՀՀ Սահմանադրությունը եւ հայ ժողովուրդն են։ Աղոթում եմ Աստծուն՝ մեզ բոլորիս պարգեւել ողջախոհություն հանուն Հայաստանի ապագայի։ Կեցցե հայ ժողովուրդը։ Աստված մեզ պահապան։ Փա՛ռք Աստծո։

 

Պավլիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031