Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը միավորեց նախկին ու ներկա վարչապետերին: Առայժմ՝ նույն հիվանդասենյակում

Փետրվար 01,2013 19:44

Emedia.am-ն այսօր հրապարակել է բացառիկ լուսանկարներ, որոնցում Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակում կողք-կողքի կանգնած են ՀՀ նախկին եւ ներկա վարչապետեր Հրանտ Բագրատյանն ու Տիգրան Սարգսյանը, որոնց՝ միմյանց հանդեպ, մեղմ ասած, ոչ բարեհաճ վերաբերմունքը որեւէ մեկի համար գաղտնիք չէ, քանի որ նրանք հրապարակային են այդ վերաբերմունքն արտահայտում:

Սակայն դժվար թե միմյանց հանդեպ անբարեհաճ վերաբերմունք ունեցող երկու նախկին  նախագահները հանդիպեն իրար՝ Հայրիկյանի հիվանդասենյակում, քանի որ, նրանցից առնվազն մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը, զուտ ֆիզիկապես դա չի կարող անել՝ Մոսկվայում է: Այդ մասին emedia.am-ին հայտնել է Քոչարյանի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Իսկ Տեր-Պետրոսյանի ցանկության մասին՝ այցելել Հայրիկյանին, ոչինչ հայտնի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728