Լրահոս
Օրվա լրահոսը

«Փուչիկների գործով»՝ մեկ տարի պայմանական

Փետրվար 07,2013 13:57

bozoyan1 bozoyan3ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը՝ նախագահող Գրիշա Մելիք-Սարգսյանի, դատավորներ Հենրիկ Տեր-Ադամյանի եւ Կարինե Ղազարյանի մասնակցությամբ, այսօր ավարտեց «Փուչիկների գործով» մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի  եւ նրա պաշտպան Կարեն Մանուչարյանի վերաքննիչ բողոքի քննությունը:

Անցյալ տարվա մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում զանգվածային միջոցառման ժամանակ մեթան գազով լիցքավորված 7000 փուչիկների պայթյունից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել 228 քաղաքացի:

Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց Սերոբ Բոզոյանի բողոքը՝ մեկ տարի ազատազրկումը փոխարինվեց 1 տարի պայմանական չկիրառմամբ: Բոզոյանը ըստ էության մեկ տարի կանցնի փորձաշրջան:

Aravot.am-ի հետ զրույցում Բոզոյանն ասաց, որ բավարարված է վերաքննիչ դատարանի վճռից: «Փորձանքը բոլորիս համար էր, էլի Աստծուց շնորհակալ եմ, որ մարդ չմահացավ»,- ասաց նա:

Մեր այն հարցին, թե երբ է քաղցկեղով տառապող Ս.Բոզոյանին զննելու բուժհանձնաժողովը՝ նրա թոշակավորման հարցը լուծելու համար, ն տեղեկացրեց, որ փետրվարի 10-ին պետք է զննվի բուժհանձնաժողովի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728