Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյան. «Ամսի 18-ը ջրբաժան է լինելու»

Փետրվար 15,2013 12:16 Share

ՀՀ նախագահի թեկնածուն ընտրության չի գնա

Այդպես էլ ընտրությունների օրինականությունը չապահովվեց եւ ես ասել եմ, որ չեմ ճանաչի այս «ընտրությունները» անգամ այն պարագայում, եթե ընտրողների քվեներով, պաշտոնական արդունքներով, հաղթած լինեմ ես: Այսօր «Փիփլմետր» մամուլի ակումբում ամփոփելով նախընտրական քարոզարշավն, ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:

Ինքը քվեարկությանը չի մասնակցելու, քանի որ տարօրինակ կլինի, եթե դա կեղծ գործընթաց համարելով, գնա ընտրության: Թեկնածուն ասաց նաեւ որ իր ընտրողերին առաջարկում է անպայման մասնակցել ընտրություններին, քվեարկել իր անվան դիմաց` քվեարկությունը վերածելով ընդդեմ կեղծարարութան համազգային բողոքի: «Սա կարծես լավագույն դեպքն է այն մարդկանց համար, ովքեր հասկանում են, որ ընտրություններին գնալն անմաստ է քանի որ դրանք կեղծվելու են, չգնալով էլ`չեն կարող իրենց քաղաքական դիրքորոշումը բարձրաձայն արտահայտել: Քվեաթերթիկ փչացնելն արդյունավետ չի կարող լինել, որովհետեւ դա պասիվ, անանուն, անհասցէ մոտեցում է»:

Հիշեցնենք, որ նման կոչերով հանդես են գալիս ՀԱԿ-ից եւ ՀՅԴ-ից: Մելիքյանը գտնում է, որ դա կօգնի ընտրակեղծարարներին`մասնակցություն ապահովելու իմաստով: Լրագրողներից մեկի դիտարկմանը`ընտրողի համար վիրավորական չէ՞ տնից վեր կենալ, գնալ ընտրության, որի արդյունքները չեն ճանաչվելու, Մելիքյանը հակադարձեց. «Ընտրողի համար ամենավիրավորականն այն է, որ իր քվեն կեղծվում է»:

Թեկնածուի շտաբը որեւէ տեղամասում ընտրությունների ընթացքը չի դիտարկելու, վստահված անձինք չի ունենալու:

Այս ընթացում հիմնական ուշագրավ բանն, ըստ նրա, այն էր, որ երեկ հրապարակած սոցիոլոգիական հարցումների համաձայն, այս ընտրություններին ընտրողների մասնակցության ակտիվությունը հասնելու է 56 տոկոսի. «Սա շատ ուշագրավ է, քանի որ այսօր ՀՀ-ում ընտրողնրի 50 տոկոսն է ներկա, նրանցից էլ 56-ն է մասնակցելու. Դա, լավագույն դեպքում կազմում է 800-850 հազար մարդ: Այդ առումով, մեր սոցիոլոգներին հատուկ շնորհակալություն պետք է հայտնել, քանի որ էական ճշգրտում էր, որը ցույց է տալիս, որ մեր նախկին պահանջներն արդար են»:

Ամեն դեպքում, թեկնածուն գտնում է, որ եթե անգամ այս ամենը միտված է ապահովելու ընտրությունների մասնակիցների թիվը 1 միլիոն 300 հազարի, սա կստացվի անհամեմատ ավելի ցածր թիվ`խորհրդարանական ընտրությունների մասնակցության համեմատ ու ցույց է տալիս նաեւ այդ ընտրությունների կեղծված լինելը:

«Սա պետք է լուրջ մտահոգություն պատճառի գործադիր իշխանությանը եւ պետք է հիմք դառնա ներկայիս խորհրդարանը ցրելու համար, որը նաեւ լավ առիթ կլինի խորհրդարանը մաքրել գործարար պատգամավորներից: Ժամանակն է բիզնեսն ու քաղաքականությունն իրարից տարանջատել»,-ասաց բանախոսը:

Ամեն դեպքում, ըստ թեկնածուի, ամսի18-ից հետո ունենալու ենք քաղաքական նոր իրավիճակ, ոը հանգեցնելու է երկրի ներսում լուրջ  փոփոխությունների: Դրական, թե բացասական կլինեն զարգացումները եւ փոփոխությունները` կախված է ներկայիս թեկնածուների եւ ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերի կեցվածքից: Թեկնածուները մինչեւ հիմա հստակ չեն ասել`ընդունո՞ւմ են այս ընտրությունները, թե՞ ոչ: Մելիքյանի համար անհասկանալի են Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները, որ դե յուրե ընտրություններ չկան, ուստի ինչո՞ւ է գնում դե-ֆակտո ընտրությունների: «Իրավիճակն այնպիսին է, որ ամսի 18-ը ջրբաժան է լինելու եղած եւ ձեւավորվելիք քաղաքական իրավիճակների»,-վստահ է Մելիքյանը, այլապես կարծում է, որ թե ՀԱԿ-ի, թե ԲՀԿ-ի, թե ՀՅԴ-ի գործը կբարդանա: Վաղը թեկնածուի շտաբը կտարածի իր վերլուծությունը`ՀՀ-ից բացակայող ընտրողների վերաբերյալ, որի համար օգտագործվել են եւ պաշտոնական, եւ մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հրապարակած տվյալները :

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728