Լրահոս
Օրվա լրահոսը

Մայք Թայսոն. «Ես սիրում եմ Էվանդեր Հոլիֆիլդին»

Փետրվար 17,2013 17:49

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոններ Մայք Թայսոնն ու Էվանդեր Հոլիֆիլդը պատահաբար հանդիպել են Չիկագոյում:
Հոլիֆիլդը սեփական արտադրության բարբիքյուի սոուսի գովազդային ակցիան էր անում, իսկ Թայսոնը հյուրախաղերի էր մեկնել իր կյանքի մասին պատմող թատերականացված շոուի հետ: Երկար չմտածելով` «Երկաթյա Մայքը» որոշել է ԱՄՆ-ի սիրողական հավաքականում իր նախկին ընկերոջը, իսկ հետագայում աշխարհի լավագույն ծանր քաշային բռնցքամարտիկի տիտղոսի համար մրցակցին օգնել կոմերցիոն ակցիայում: «Ես, պարզապես, ցանկացա տեսնել նրան: Ես սիրում եմ Էվանդերին: Իմ կյանքն ընդմիշտ կապված է Էվանդերի հետ: Հիմա մեր երկուսի կյանքում այնպիսի ժամանակաշրջան է, երբ մենք կարող ենք համագործակցել եւ իսկապես օգտակար նախաձեռնություններ իրականացնել: Էվանդերը հիանալի մարդ է: Ես նրա հետ ծանոթ եմ 15 տարեկանից», – Թայսոնի խոսքերը մեջբերում է «Allboxing.ru»-ն:
Հիշեցնենք, որ 15 տարի առաջ աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտում Թայսոնը խածել էր Հոլիֆիլդի ականջը:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728