
Բագրատյանը հայտարարեց, որ խախտումների դեպքեր են արձանագրել, ահազանգեր կան, նույնիսկ այն ընտրատեղամասում, որտեղ ինքն է քվեարկել. «Այստեղ 4/27 ընտրատեղամասում թաղապետարանի մի նախկին աշխատակից լկտիություն է ցուցաբերել: Ընտրակաշառքները իշխանության օգտին են եղել»:
Բագրատյանն ընտրողներին կոչ արեց չվերցնել ընտրակաշառքը. «Այդ 5 000 դրամը ձեզ ոչինչ չի տա, մի վերցրեք, էլի…»: Մեր դիտարկմանն էլ, թե 5 000 չէ՝ 25 000 է, Բագրատյանն ասաց. «Գնաճը, ինֆլյացիան հաշվի՞ են առել: Ինչ ասեմ, գալու եմ այդ ընտրակաշառքները հարկեմ, եկամտահարկ մտցնեմ»:
Բագրատյանը վստահ է, որ իր քարոզարշավի ժամանակ հասցրել է հավատ ներշնչել ընտրողներին՝ «միակ մոդելը, որ ալտերնատիվ ներկայացել է, դա ես եմ»:
Կարդացեք նաև
Թեկնածուն նաեւ հավելեց, որ իր էլեկտորատը ինտելեկտուալ հատվածն է, քիչ ռոմանտիկները, զգալի թիվ են կազմում նաեւ մեծահասակները, քիչ են երիտասարդները, ազգայնական մտածելակերպ ունեցողները եւ այլն:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































