Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ գիշերը չի շնորհավորել Սերժ Սարգսյանին

Փետրվար 19,2013 14:24 Share

Այսօր Մեդիա կենտրոնում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյան հայտնեց, որ իրենք հավաքագրել են բազմաթիվ խախտումների մասին տվյալներ, որոնք կարող են առանձնացնել հետեւյալ կերպ. «Առաջինը՝ ընտրակաշառքն է, որը մեծ թիվ է կազմում, հաջորդ խոշոր խախտումը, բաց քվեարկությունն է եղել, որն արտահայտվել է հատկապես մարզերում, եւ ոչ պակաս իրավախախտում էր լրացուցիչ ցուցակների առկայությունը: Տարբեր տեղամասերում մինչեւ երկու հարյուր ընտրողներ էին գրանցված, ընդ որում, այդ մարդիկ ոչ թե ժամանակավորապես փոխել էին հաշվառման վայրը, այլ` հատուկ տրանսպորտով բերվում էին Երեւան քվեարկելու համար ու նորից հետ վերադառնում: Եվ հաջորդ կարեւոր խախտումն է` թանաքի հետ կապված հարցը, որը նույնիսկ խոնավ անձեռոցիկով կամ մատով մաքրվում է ու ամեն ինչ այս թանաքի հետ կապված՝ թե այն հատուկ էր, սուտ էր: Ընդ որում` այն  ցնդում էր նույնիսկ ինքն իրեն: Սա պատահական չէր: Ինչի  արդյունքում թույլ տրվեցին բազմաթիվ կրկնակի քվեարկության դեպքեր»:

Խուրշուդյանն անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի երեկ գիշերվա ասուլիսին, ասաց. «Որոշ լրատվամիջոցներ այնպես էին մոնտաժել այդ ասուլիսը, որ տպավորություն էր ստեղծվել, թե Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին»: Նա սա բացատրեց այն հանգամանքով, որ ավարտվել է ԶԼՄ-ների նկատմամբ մշտադիտարկումը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. RAMELA says:

    Մենք դեմոկրատական երկիր դառնալ չենք կարող: Հայը միշտ կեղծիքի ու խաբեության մեջ է ապրում :Մեզ` հայ ժողովրդիս սազում է այսպես ապրելը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728