Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի կինոքննադատը վարպետաց դասեր կտա

Փետրվար 25,2013 22:56

Բրիտանացի Յան-Հայդն Սմիթը  կխոսի կինոյի նրբություններից:

 

Հայաստանում արդեն 11-րդ անգամ կանցկացվի Բրիտնական ֆիլմերի փառատոնˋ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ: Այն այս տարի այն կմեկնարկի մարտի 2-ին: Փառատոնը նվիրված է Ջրային համագործակցության միջազգային տարվան:

Բրիտանական 9 ֆիլմ կցուցադրվի  «Մոսկվա»  և «Նաիրի կինոթատրոններում, ապա մարզերումˋ Գորիսում, Աշտարակում, Հրազդանում: Ֆիլմերի դիտումներ կլինեն անգամ զորամասերում: Փառատոնի շրջանակներում Բրիտանական խորհրդի, «Ոսկե ծիրան»  կինոփառատոնի եւ Հայաստանի կինոլրագրողների ու կինոքննադատների ասոցիացիայի նախաձեռնությամբ դասընթացներ կանցկացնի ճանաչված կինոքննադատ, International Film Guide- ի խմբագիր Յան-Հայդն Սմիթը (լուսանկարում):

Հիշեցնենք, որ նա 2009-ին եղել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային վավերագրական ֆիլմերի ժյուրիի անդամ: Ինչպես Aravot.am–ի հետ զրույցում նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի մշակութային ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը, բրիտանական ֆիլմերի մասին լավագույն գրախոսականները կարող են մասնակցել մրցույթի: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանն էլ նշեց, որ  չնայած ձեւավորված թիմին, «Ոսկե ծիրանի»  թերթը բաց է որակյալ հրապարակումների համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728