
Մասիսի բնակիչը դժգոհեց ապրելակերպից ու ասաց, որ Հայաստանը ճահիճ է գնում. «Սա ապրելակերպ չէ…թող դուրս գա ղեկավարն ու ասի ` էս ա վիճակը, ինչի՞ ա պախկվում, ումի՞ց ա պախկվում, իրա ժողովրդի՞ց…65 տարեկան կին եմ, խնդրում եմ, աղաչում եմ` Սահմանադրական դատարանը կարողանա ժողովրդի պահանջը ներկայացնել, մեղկ են: Ինչքա՞ն կարող ենք էսպես ման գալ: Էսօր հարեւանից եմ փող վերցրել, որ հասնեմ այստեղ»:
Կարինե Գեւորգյանն էլ դժգոհեց ցածր աշխատավարձերից ու ասաց, որ Հայաստանից դուրս ստրուկի կարգավիճակում իրեն ավելի լավ կվարձատրեն, քան Հայաստանում:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՍԴ-ում այսօր քննվող դիմումին` շարունակեց. «Եթե պարոն Հարությունյանը, մարդկային խիղճը դեռ չի կորցրել, չէ՞ որ նա արդեն թոշակի է անցնելու, կընդունի ժողովրդի բողոքարկումը, կընդունի, որ անարդար ընտրություն անցկացվեց»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ




















































Սահմանադրական դատարանը, դա մի դատարան է,որը համամիութենական բոլոր ընտրությոններից հետո դնում է սահմանը ժողովրդի և իշխանության միջև: