Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրային առաջարկություն՝ շարժումը հաղթական ավարտին հասցնելու համար

Մարտ 20,2013 18:48

Այսօր՝ 2013 թ. մարտի 20-ին, ժամը 17:00-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած ձևաչափով Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սէֆիլյանի և «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի բանախոսությունը:

Նրանք ներկայացրեցին Հայաստանում տիրող «մեղմ բռնակալությունից» անցումային ժողովրդավարության միջոցով Շարժումը հաղթական ավարտին հասցնելու և կայուն ժողովրդավարություն հաստատելու ծրագրային առաջարկություն:

Բանախոսները նշեցին, որ ներկայացվող ծրագրային առաջարկության նպատակը գործող վարչախմբի անցնցում հեռացումն է և Հայաստանում Նոր որակի պետության ստեղծումը, ինչը հնարավոր է իրագործել առկա պետական մարմիններին զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման ու լեգիտիմացման ճանապարհով:

 

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մեղմ բռնակալությունից անցումային ժողովրդավարության միջոցով կայուն ժողովրդավարության անցման ծրագիր

 

Նպատակը՝

Գործող վարչախմբի անցնցում հեռացում և Հայաստանում Նոր որակի պետության ստեղծում՝ առկա պետական մարմիններին զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման ու լեգիտիմացման ճանապարհով

 

Քայլ 1. Շարժման կառուցվածքային կայացում

(Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման և լեգիտիմացման նախապատրաստում)

 

  1. 1.                       Ստեղծել
  • Շարժման համակարգող խորհուրդ՝ մշտական ռեժիմով աշխատող կառավարման մարմին, որը կազմված է հանրային  հեղինակություն ունեցող վստահելի մարդկանցից և գործում է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ու նրա վետոյի իրավունքով:
  • Շարժման աջակցող խորհուրդ՝ պարբերական ռեժիմով աշխատող և ըստ անհրաժեշտության գումարվող կառավարման խորհրդակցական մարմին, որը կազմված է համակարգող խորհրդի անդամներից, հասարակական-քաղաքական առողջ ուժերի չվարկաբեկված ներկայացուցիչներից և հանրային հեղինակություն ունեցող 2-3 տասնյակ մարդկանցից:

 

  1. 2.                        Համակարգող խորհրդի գործառույթները.

2.1.      Շարժման համակարգում և բոլոր հարցերի վերաբերյալ վերջնական  որոշումների կայացում:

2.2.      Շարժման ցանցային համակարգի ձևավորում և կառավարում` տեղական Համակարգող խորհուրդների միջոցով:

2.3.      Առկա պետական կառավարման մարմիններին զուգահեռաբար գործող հետևյալ մարմինների կառուցվածքի, ինչպես նաև դրանց անդամության թեկնածուների ընտրազատման չափանիշների և ընտրության կարգի մշակում ու հաստատում.

  • դատական (Սահմանադրական արդարության ատյան),
  • Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողով (Ընտրական հանձնաժողով),
  • օրենսդիր (Հիմնադիր խորհրդարան),
  • գործադիր (Անցումային կառավարություն):

2.4.      Անցումային ժողովրդավարության և արդարադատության սկզբունքներով Սահմանադրական արդարության ատյանի կազմավորման ապահովում:

2.5.      Անցումային ժողովրդավարության սկզբունքներով Ընտրական հանձնաժողովի կազմավորման ապահովում:

2.6.      Հետևյալ փաստաթղթերի նախագծերին հավանություն տալու և Հիմնադիր խորհրդարանին ներկայացնելու մասին որոշման կայացում.

  • Նոր որակի պետության ձևավորման Հռչակագիր,
  • Նոր որակի պետության ձևավորման նպատակով Հիմնադիր խորհրդարանի և քաղաքացու միջև կնքվելիք պայմանագիր:

 

  1. 3.  Աջակցող խորհրդի գործառույթները.

3.1.      Մշակում և Համակարգող խորհրդին է ներկայացնում.

  • Շարժման ռազմավարության ու մարտավարության վերաբերյալ մոտեցումներ,
  • 2.8 կետում նշված փաստաթղթերի նախագծեր:

3.2.      Իր շուրջը ձևավորում է շարժման աջակիցների «ինտելեկտուալ ճակատ»` դրա մեջ ներառելով Շարժման ռազմավարական և մարտավարական մոտեցումների, Հռչակագրի, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարանի ու քաղաքացու միջև կնքվող պայմանագրի նախագծերի քննարկումներին ակտիվորեն մասնակցած փորձագետներին և մասնագետներին:

 

Քայլ 2. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորում և գործունեություն

 

Սահմանադրական արդարության ատյանի ձևավորում և գործունեություն

  1. 4.                        Սահմանադրական արդարության ատյանի ձևավորում:
  2. 5.                        Սահմանադրական արդարության ատյանի գործառույթները[4].

5.1.      Վարույթ ընդունելով ՀՀ-ում ժողովրդի իշխանության յուրացման և նրա ինքնիշխանության դրսևորման խափանման հարցը.

  • իրավաքաղաքական գնահատականներ տալու միջոցով հիմնավորում է առկա պետական կառավարման համակարգի պահպանման աննպատակա­հարմարությունն ու Նոր որակի պետության ստեղծման անհրաժեշտությունը և
  • առաջադրում է Նոր որակի պետության ստեղծման համար անցումային և անմիջական ժողովրդավարության սկզբունքների կիրառմամբ՝ զուգահեռաբար գործող կառավարման մարմիններ ստեղծելու, այդ մարմինների լեգիտիմացումն ապահովելու և առկա պետական կառավարման մարմինները դրանցով անցնցում կերպով փոխարինելու նպատակ:

5.2.      Քննում և լուծում է զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման ու գործունեության հետ կապված վիճելի հարցեր:

5.3.      Քննում է հանրային հնչեղություն ունեցող այլ հարցեր և դրանց վերաբերյալ կայացնում է  իրավաքաղաքական գնահատականներ պարունակող որոշումներ:

 

Ընտրական հանձնաժողովի ձևավորում և գործունեություն

  1. 6.           Ընտրական հանձնաժողովի ձևավորում:
  2. 7.           Ընտրական հանձնաժողովի գործառույթները.

7.1.      Տեղական Համակարգող խորհուրդների վերածում տեղական ընտրական շտաբների և նրանց գործունեության համակարգում:

7.2.      Համակարգող խորհրդի հաստատած կարգին և չափանիշներին համապատասխան Հիմնադիր խորհրդարանի այլընտրանքային ընտրությունների մասնակիցների ընտրական ցուցակների կազմում[5]:

7.3.      Համակարգող խորհրդի հաստատած կարգին և չափանիշներին համապատասխան Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատում և գրանցում[6]:

7.4.      Համակարգող խորհրդի հաստատած կարգին համապատասխան անձ առ անձ ռեյտինգային բաց քվեարկությամբ Հիմնադիր խորհրդարանի ձևավորման կազմակերպում:

 

          Հանրապետության Նախագահի ու Հիմնադիր խորհրդարանի գործունեություն, Անցումային կառավարության ձևավորում ու գործունեություն[7]

  1. 8.           Հիմնադիր խորհրդարանի գումարում և զուգահեռաբար գործելու ձևաչափով նրա գործունեության իրականացում, այդ թվում՝ Նոր որակի պետության ձևավորման և զարգացման Ռազմավարական հայեցակարգի մշակում և ընդունում:
  2. 9.           Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից զուգահեռաբար գործելու ձևաչափով Հանրապետության Նախագահի գործունեության իրականացում:
  3. 10.       Հիմնադիր խորհրդարանի գումարման պահից Համակարգող խորհրդի, Աջակցող խորհրդի և Ընտրական հանձնաժողովի լուծարում:
  4. 11.       Անհրաժեշտ պահին Անցումային կառավարության ձևավորում և զուգահեռաբար գործելու ձևաչափով նրա գործունեության իրականացում:

 

Քայլ 3. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների լեգիտիմացում

 

  1. 12.       Հիմնադիր խորհրդարանի շուրջ «Ինտելեկտուալ ճակատի» համախմբում:
  2. 13.       Հիմնադիր խորհրդարանի համակարգմամբ Տեղական ընտրական շտաբների միջոցով քաղաքացիների հետ Նոր որակի պետության ձևավորման պայմանագրերի կնքում:

 

Քայլ 4. Գործող վարչախմբի անցնցում հեռացում և անցումային կառավարում

 

  1. 14.       Ըստ ներքոհիշյալ սցենարների հետևյալ գործողությունների իրականացում.

Սցենար 1. մինչև պաշտոնական տվյալներով ՀՀ-ում համապետական ընտրությունների առավելագույն քանակով մասնակիցների առնվազն 50%+1 քաղաքացիների հետ պայմանագրերի կնքումը գործող վարչախմբի հեռացման դեպքում.

  • Պայմանագրերի կնքման գործընթացի շարունակում` լիարժեք լեգիտիմության հասնելու նպատակով,
  • Պայմանագրի դրույթներին համապատասխան Անցումային կառավարման փուլի հայտարարում,
  • Նոր որակի պետության կառուցման գործընթացի նախապատրաստում:

Սցենար 2. պաշտոնական տվյալներով ՀՀ-ում համապետական ընտրությունների առավելագույն քանակով մասնակիցների առնվազն 50%+1 քաղաքացիների հետ պայմանագրեր կնքելուց հետո գործող վարչախմբի կողմից պետական կառավարումը շարունակելու դեպքում.

  • լիարժեք լեգիտիմության իրավունքի հաշվառմամբ գործող վարչախմբին պետական կառավարումից հրաժարվելու հայտի ներկայացում և դրա իրականացման ապահովում,
  • գործող վարչախմբի հեռացումից հետո Պայմանագրի դրույթներին համապատասխան Անցումային կառավարման փուլի հայտարարում,
  • Նոր որակի պետության կառուցման գործընթացի նախապատրաստում:

 

Քայլ 5. Նոր որակի պետության ձևավորման գործընթացի ծավալում

(Անցումային ժողովրդավարությունից դեպի կայուն ժողովրդավարության հաստատում)

 

  1. 15.    Անցումային կառավարման փուլի ավարտին ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջոցով օրենսդիր, գործադիր, դատական և պետական կառավարման այլ անհրաժեշտ մարմինների ձևավորում:
  2. 16.    Նոր որակի պետության ձևավորման ու զարգացման Ռազմավարական հայեցակարգի և դրա հիման վրա ընդունված ոլորտային ռազմավարությունների ամբողջական իրականացման գործընթացի ծավալում:

 

 

Փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը տես

www.preparliament.org կայքէջում


[1]Նոր որակի պետություն – ինքնիշխան, հայաստանակենտրոն, հզոր, մրցունակ և թռիչքային կերպով զարգացող, մարդու և ազգի ազատ ու արժանապատիվ կյանքը երաշխավորող պետություն, որի կայացմամբ հնարավոր կդառնա Հայաստանը կառավարման օբյեկտից վերածելու կառավարման սուբյեկտի և տարածաշրջանային գործոնի:

[2]Հռչակագիրը ներառելու է Նոր որակի պետության ստեղծման անհրաժեշտության հիմնավորումը, դրա տեսլականի համառոտ նկարագրությունը և ձևավորման ու գործունեության սկզբունքները:

[3]Քաղաքացու հետ պայմանագրի կնքումը յուրօրինակ բաց հանրաքվե է: Նախնական մտահղացմամբ` պայմանագիրը պետք է ներառի 2013 թ. հունվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը հաստատող պնդում և գործող վարչախմբի հեռացումից հետո Անցումային կառավարման փուլի ժամկետի մասին նշում: Պայմանագիրը պետք է նաև սահմանի Հանրապետության Նախագահի, Հիմնադիր խորհրդարանի, Անցումային կառավարության, Դատական և պետական կառավարման այլ մարմինների ձևավորման ու գործունեության կարգը, ըստ այդմ նախատեսելով, որ գործող Սահմանադրությունը, օրենքները և այլ իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում Պայմանագրին (mutatis mutandis):

[4]Սահմանադրական արդարության ատյանի կառուցվածքը, կազմը, գործառույթներն ու լիազորությունները հետագայում կարող են փոփոխվել զուգահեռաբար գործելու ձևաչափով իրենց գործունեությունն իրականացնող Հանրապետության Նախագահի և Հիմնադիր խորհրդարանի կողմից:

[5]Ընտրական ցուցակներում ներառվում են այլընտրանքային ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիները և արտերկրաբնակ հայերը:

[6]Պատգամավորության թեկնածուներ կարող են լինել ՀՀ քաղաքացիները և արտերկրաբնակ հայերը, սակայն Հիմնադիր խորհրդարանի գումարման պահից նրանք պարտավոր են մշտապես բնակվել Հայաստանի (ներառյալ Արցախը) տարածքում:

[7] Հանրապետության Նախագահը, Հիմնադիր խորհրդարանը և Անցումային կառավարությունը ինչպես առկա կառավարման մարմիններին զուգահեռաբար գործելիս, այնպես էլ գործող վարչախմբի հեռացումից հետո պետական կառավարումն իրականացնելիս ղեկավարվում են Պայմանագրի դրույթներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031