Մագդեբուրգի “Flora-Park” համալիրում բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցը, մարզիչներ Ուլի Վեգների ու Դիրկ Ձեմսկու հետ, բռնցքամարտի ավելի քան 1000 երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել` ցուցադրելով իրենց հմտությունները:
Մարտի 23-ին, Մագդեբուրգում (Գերմանիա), կկայանա Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի ռևանշ-մենամարտը: Աբրահամ-Շտիգլից մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքի, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113): Իսկ 2012թ. դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը տիտղոսը պաշտպանեց` պարտության մատնելով ֆրանսիացի Մեհդի Բուադլային:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: