Լրահոս
Օրվա լրահոսը

Amarillo Globe News. «ԱՄՆ-ում երեք Հայ մեղադրվում է մսամթերք գողանալու մեջ»

Մարտ 21,2013 22:10

Տեխաս նահանգի Ամարիլոյի դաշնային դատարանը չորեքշաբթի օրը երեք հայի դեմ մեղադրանք է ներկայացրել՝ պնդելով, որ նրանք մսամթերք են գողացել «Tyson Fresh Meats» մսամթերք մատակարարող ընկերությունից: Գրում է «Ամարիլո գլոբ նյուզ» պարբերականը: 

55-ամյա Ռուբեն Աշիկյանը, 31-ամյա Լևոն Աշիկյանը, 51-ամյա Գրիգոր Դարմաջյանը և Լյուսի Մելը մեղադրվում են չորս կետերով՝ խարդախության, միջպետական բեռնափոխադրումները գողանալու դավադրություն կազմակերպելու, միջպետական բեռնափոխադրումները գողանալու և գողացված ապրանքը փոխադրելու համար:

2011թ. Հետախուզության դաշնային բյուրոն բեռնատարներից մեծամասշտաբ գողությունների հետ կապված հետաքննություն էր սկսել Տեխասում, այն բանից հետո, երբ, օգտագործելով բեռնափոխադրման ընկերությունից գողացված  տեղեկատվությունը, գողացել էին 82 հազար դոլարի մսամթերք:

Հետաքննության ժամանակ ՀԴԲ հայտնաբերել էր, որ 2011թ. ապրիլից փետրվար ընկած ժամանակահատվածում նման գողության դեպք է եղել 24 բեռնատարներից: ՀԴԲ-ն գողացված ապրանքը գնահատել է 720 հազարից 4 միլիոն դոլար:

Փետրվարի 15-ին ՀԴԲ-ի աշխատակիցները հսկողության տակ էին առել «Tyson» -ի գործարանը և ձերբակալել էին Ռուբեն Աշիկյանին, Լևոն Աշիկյանին և Գրիգոր Դարամաջյանին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031