Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամը WBO գոտին վերադարձրեց Ռոբերտ Շտիգլիցին

Մարտ 24,2013 09:49 Share

Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այս գիշեր Մագդեբուրգում Ռոբերտ Շտիգլիցի հետ ռեվանշ մրցամարտում չեմպիոնական գոտին վերադարձրեց ծագումով ռուս գերմանացուն:

Յոթ ամիս առաջ Աբրահամը միավորներով հաղթել էր Շտիգլիցին եւ տիրել նրա չեմպիոնական գոտուն: Սակայն այն ժամանակ երկու պրոումոթերական ընկերությունների միջեւ ստորագրված պայմանագրով նախատեսված էր ռեվանշ մրցամարտ: Այն կայացավ յոթ ամիս հետո: Շտիգլիցը մենամարտից առաջ հայտարարել էր, որ Աբրահամին ռինգում հանգիստ չի տալու: Եվ դա նրան հաջողվում եր պայքարի սկզբում: Դժվար է ասել, թե նրա ֆիզպատրաստվածությունը կբավարարե՞ր, արդյոք, արագությունն ու տեմպը կկարողանա՞ր պահպանել մինչեւ վերջ, եթե երրորդ ռաունդում Աբրահամի ձախ աչքը չվնասվեր: Բժիշկն արգելեց Աբրահամին շարունակել մարտը եւ Շտիգլիցի օգտին տեխնիկական նոկաուտ գրանցվեց:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել