Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանին միլիոնատեր է դարձել՝ բջջային հեռախոսների համար ծրագիր գրելով

Մարտ 27,2013 12:09

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. Մեծ Բրիտանիայում մի պատանի ձեռք է բերել ֆինանսական զգալի կարողություն՝ իր տանը գրելով բջջային հեռախոսների համար նախատեսված ծրագիր և վաճառելով այն ամերիկյան «Yahoo» համացանցային պորտալին:

17-ամյա Նիկ Դալոիսոն 12 տարեկան հասակից աշխատել է բջջային հեռախոսների ծրագրեր գրելու վրա: Նա 30 միլիոն դոլարով «Yahoo» պորտալին է վաճառել իր ստեղծած՝ «Summly» անվանումը կրող ծրագիրը, որը հեշտացնում է փոքր էկրանների վրա լուրերի ընթերցումը:

Դալոիսոյին ավագ դպրոցն ավարտելուն մնում է դեռևս մեկուկես տարի, սակայն ասում է, թե ցանկանում է վաղօրոք հանձնել բոլոր քննությունները, որպեսզի, միանալով իր աշխատանքային խմբի երկու այլ մասնակիցներին, աշխատանքի անցնի «Yahoo»-ի լոնդոնյան գրասենյակում:

Համացանցում տեղադրված հոդվածների և էջերի հիմնական մասը ստեղծվել է՝ համակարգչի և մկնիկի օգտագործմամբ դիտելու համար: Դալոիսոյի ստեղծած ծրագրի ալգորիթմը, ըստ «Yahoo»-ի, ավտոմատ եղանակով ստեղծում է ամփոփումներ, որոնք ավելի հեշտ են դիտվում բջջային հեռախոսների էկրանների վրա:

Մի քանի հայտնի անձնավորություն արդեն իսկ գումարներ է ներդրել Դալոիսիոյի աշխատանքի մեջ, ներառյալ գործարար Վենդի Մերդոքին, դերասան Էշթոն Քութչերին և Հոնկոնգի միլիարդատեր Լի Քա-շինգին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031