

Նախքան հանդիպումը, Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ հավաքված քաղաքացիներից տեղեկություն է ստացել, որ ոստիկանները փորձում են միջամտել այսօրվա հանդիպմանը, եւ հորդորեց ոստիկանության աշխատակիցներին ձեռնպահ մնալ ապօրինի գործողություններից: «Ձե’զ ոստիկաններ, նորից եմ կրկնում, մնացեք օրենքի շրջանակներում եւ որեւիցե մի քաղաքացու չփորձեք հանկարծ հորդորել, որ այս հավաքին չմասնակցի: Պատասխանատվության կկանչվեք ձեր ապօրինի գործողությունների համար», – հայտարարեց Զ. Փոստանջյանը:
Բացի այդ, վերջինս նաեւ հարթակից հայտարարեց, որ թեեւ այսօր ոչ աշխատանքային օր է, բայց ապօրինի հրաման է տրվել դպրոցների տնօրինությանը եւ բոլոր երեխաներին ու ուսուցիչներին կանչել են դասի: «Չգիտենք որն է պատճառը, բայց հավանաբար այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լինելու է Կապանում եւ հանդիպելու է կապանցիների հետ», -ասաց տիկին Փոստանջյանը:
Փորձեցինք ճշտել դպրոցներից, թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը: Պատահական այցելեցինք Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց, որտեղ տնօրեն Էդիկ Բեգլարյանը մեզ տեղեկացրեց, որ ի տարբերություն մայրաքաղաքի` այստեղ դպրոցներն աշխատում են 6-օրյա գրաֆիկով, եւ ինչպես այսօր, այնպես էլ նմանատիպ մյուս ոչ աշխատանքային օրերին, դպրոցներում դասապրոցեսները անցկացվում են սահմանված գրաֆիկով եւ արված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Դպրոցի դասասենյակներում, մեր շրջայցի ժամանակ, դասապրոցեսներ էին ընթանում, իսկ կրթօջախում հանդիպած երեխաներն էլ հաստատեցին տնօրենի ասածը: Նույն իրավիճակն էր նաեւ քաղաքի մյուս կրթօջախներում:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

















































Տեղի ՀՀԿ-ական կլանը ամեն անգամ մի քանի ծախված-կամակատար պրովոկատոր է ուղարկում` հավաքներին ստվեր գցելու նպատակով/հույսով:Կամ ամեն անգամ փորձում է խոչընդոտել, որ մարդիկ չգան: «Գող, սիրտը դող». Ձեր քեֆն էլ շուտով կվերջանա:
ՀԳ. Կապանում ուսուցիչների մեծ մասին սրբել-լցրել են բրեժնևյան ՀՀԿ: