Լրահոս
Օրվա լրահոսը

«Վալլեքսը» պարզաբանում է Ալավերդու պղնձաձուլական գործարանի վթարի մասին տեղեկությունները

Ապրիլ 02,2013 19:48

 

Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը և տվյալ հարցի նկատմամբ առաջացած հանրային հետաքրքրությունը՝ սույնով հայտնում ենք հետևյալը.

2013 թ. մարտի 31-ին, ժամը 18.00-ի սամաններում արտադրական վթար է տեղի ունեցել Ալավերդու պղնձաձուլական գործարանում. փլուզվել է ձուլարանի՝ մոտ 1.2 կմ երկարություն ունեցող ծխատարի ծածկի 1.5 մ երկարությամբ մի հատված: Վթարի հետևանքով ծխատարն ու ծխնելույզը շուրջ մեկ ժամ գործառնել են համեմատաբար ցածր արդյունավետությամբ, քանի որ արտանետումներ են եղել ոչ միայն ծնելույզից, այլև՝ ծխատարի ծածկի փլուզված հատվածից:

Դեպքից անմիջապես հետո կատարվել են օպերատիվ աշխատանքներ ծխատարի հերմետիկությունը վերականգնելու ուղղությամբ, և ժամը 19:10-ի սահմաններում խնդրին տրվել է ժամանակավոր լուծում:

2013 թ. ապրիլի 2-ի առավոտյան ձուլարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է հետևանքների վերացման և ծխատարի հերմետիկության վերականգնման հիմնական աշխատանքների կատարման նպատակով:

Վթարի պատճառի վերաբերյալ ներկայում դիտարկվող հիմնական վարկածը՝ ծխատարի այդ հատվածի, որը կառուցվել է 1997 թ., մաշվածությունն է, և դա հաշվի առնելով՝ ընկերությունը դեռևս 2012 թ. սեպտեմբերից սկսել է այդ հատվածում ևս նոր ծխատարի կառուցման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն մոտ մեկ ամսից:

 

«Վալլեքս» խմբի ընկերությունների

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930