Լրահոս
Օրվա լրահոսը

«Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները աճել են». Փոխնախարար

Ապրիլ 03,2013 13:30

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի խոսքով, պտուղ-բանջարեղենի մթերման նախապատրաստական աշխատանքները դեռ սկսվել են հունվար ամսից:

«Այցելություններ են կատարվել հանրապետության հիմնական խոշոր վերամշակող կազմակերպություններ՝ տեղում ծանոթանալու կազմակերպությունների հիմնախնդիրներին: Կատարվել է մոնիթորինգ կանխատեսվող ծավալների վերաբերյալ: Ծավալները կազմում են շուրջ 58 հազար տոննա բանջարեղենի մասով, որից 51 հազարը՝ միայն լոլիկի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարարն ու հավելեց, որ պտուղ-բանջարեղենի կանխատեսվող ծավալներն անցած տարվա փաստացի մթերված ծավալներից ավելի են շուրջ 27 հազար տոննայով:

Անդրադառնալով հանրապետությունից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներին՝ փոխնախարար Ռ. Մակարյանն ասաց.

«2012 թվականին հանրապետությունից արտահանվել է շուրջ 32 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, 2011 թվականին այդ ցուցանիշը կազմել է 16 հազար 800 տոննա: Անցած տարվա ապրիլի 3-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 1040 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, իսկ այսօր այդ թիվը կազմում է շուրջ 4 հազար տոննա, այսինքն՝ չորս անգամ հանրապետությունից արտահանվող պտուղ-բանջարեղենի ծավալները աճել են»:

Aravot.am-ի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հանրապետությունից արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների նման կտրուկ աճը, փոխնախարարը պատասխանեց.

«Առաջին հերթին՝ որակական հատկանիշներով: Երկրորդ՝ մեր կազմակերպությունները՝ շուրջ 30 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, արդեն կայուն շուկաներ են ձեռք բերում արտերկրում եւ արդեն կարողանում են իրացման ծավալներն ավելացնել, ինչպես նաեւ՝ պետության՝ արտահանման քաղաքականությանն ուղղված քայլերով»:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930