Լրահոս
Օրվա լրահոսը

Իրարանցում Մեղրաձոր գյուղում (Տեսանյութ)

Ապրիլ 06,2013 20:50

101 102Բողոքի ակցիան վերածվեց քաշքշուկի

 Վերջին շրջանում Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի բնակիչներն ակտիվ  բողոքի ակցիաներ էին իրականացնում` ընդդեմ համայնքում «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի կողմից ցիանային ֆաբրիկայի կառուցման:

Ըստ տարածված հաղորդագրության, այսօր ևս Մեղրաձոր գյուղում պետք է անցկացվեր հերթական բողոքի ակցիան` նույն գյուղի բնակիչ Գարսևան  Խաչատրյանի նախաձեռնությամբ: Սակայն գյուղ հասնելուն պես, թե’ լրագրողները, և թե’ քաղաքից գյուղ ժամանած ակցիայի մասնակիցները,  հանդիպեցին լուրջ դիմադրության:

Գյուղի բնակիչների մի մասը հորդորեց անջատել բոլոր տեսախցիկները և հեռանալ գյուղից, ինչպես իրենք էին ասում. «Թողեք գնացեք: Մենք մեր գեղի հարցեր կլուծենք: Ինչ գործ ունիք մեր գեղի հետ»:

Բնակիչների մի մասը հակադրվելով մյուսին արդյունքում սկսվեց  մեծ աժիոտաժ հենց համագյուղացիների միջև: Կողմերը սկսեցին քաշքշել, բղավել միմյանց վրա, փոխադարձ վիրավորանքներ և մեղադրանքներ հասցնել:

 Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930