
Գասպարին չնայած հանրապետական Հայաստան ակտիվիստ տատիկի հորդորներին ու բարկությանը, շարունակում է պառկած մնալ եւ առայժմ որեւէ բացատրություն չի տալիս իր լուռ ակցիայի մասին: Իսկ ՀՀԿ-ական տատիկը բարկացած քաշքշում է պարկը եւ բղավում. «Վեր կար, ամոթ ա, մեզ ես խայտառակում, Հայատսանն ես խայտառակում»:
Այդ նույն ընթացքում Կոտայք գյուղի մի բնակչուհի՝ Հնար Խալոյանը փորձում է ապօրինաբար վաճառված իր տան հարցը բարձրաձայնել: Նրա ամուսինը առանց ընտանիքի անդամների համաձայնության ապօրինաբար վաճառել է տունը, մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Հնարի բազմանդամ ընտանիքը մնացել է անօթեւան: Տիկինը եկել է այստեղ՝ ակնկալիքով, որ իր խնդրի մասին կարող է պատմել նախագահ Սարգսյանին եւ հասնել արդարության:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև


















































