Այսօր Գյումրու կենտրոնական շուկայի այսպես կոչված «Լաչինի միջան
«Ամիսը 20 հազարի հե՞տ ես խաղ տալիս, պատկերացնում եք քանի միլիոն փող պտի տանեն բազարում կանգնողներից: էստեղ դարեր շարունակ առևտուր է եղել ու մարդիկ փող չեն մուծել, ու առավել ևս հիմա չենք մուծի ու գիտեք ինչի՞. մեզ համար աշխատանքի տեղ էդ ե՞րբ են ստեղծել, որ մենք էլ չենք աշխատել ու անօրիանական եկել-կանգնել ենք շուկայում: Բայց մենք իրենցից , պարտք-պահանջ չունենք, ուղղակի հետաքրիքր է, եթե ես 500 դրամ տամ, էս անօրինական տեղը օրինական կդառնա՞, չեղավ, որ կաշառքը իրանք կուտեն, մենք կուտանք: Օրինական շուկան ո՞րն է, թող գան բացատրեն, թե ո՞րն է դա: Մի տեղը որ անօրինական է, թեկուզ գեներալի տղա լինես չպիտի կանգնես»,-շարունակեց մեր զրուցակիցը:
Մեկ այլ երիտասարդ էլ հավելեց. «Թողնեն ապրենք էլի, ոչ իրանցից հաց կուզենք, ոչ ջուր, հիմա մենք հավես ունե՞նք, որ ելնենք բունտ անենք: Բալասանյանը , նստած իրա տաք տեղը, ինչ ձևի ուզում է, էն ձևի հրամայում է:Մենք իրան փող չունենք տալու, 330 դաստա կանաչի պիտի ծախեմ, որ տեղի փող տամ, բայց դու կարո՞ղ ես 300 դաստա կանաչի օրական ծախել, քաղաք մարդ չի մնացել, գիշերները չքնեմ, ձեռքերս ցրտին կապույտ լեղակ դառնա, բերեմ տամ, որ Բալասանյանը ուտի՞, ինչի՞ թող Բալսանյանը տա , մենք ուտենք»:
Մեկ այլ առևտարական էլ միջամտեց ասելով, որ արդեն երկու տարի է` շուկայում առևտուրը կատարվում է չլսված կանոններով, նիսյայով միրգ ու կանաչ են վաճառում , քանի որ գյումրեցիների թիվը կեսով պակասել է, մեկ կիլոգրամ խնձորն անգամ նիսյայով են առնում: «Գժվանք էլի, մի օր հարկայինն է գալիս` շտրաֆների ցուցակը ձեռքներին, մի օր քաղաքապետարանը, մի օր միլիցիայով են գալիս: Մեր ամբողջ հույսը ամառն է, ձմեռը առևտուր չի լինում, մրգերը սառում են, փչանում են: Մենք էլ ջահել տղեք ենք, ստիպված ենք բազար կանգնում, ոչ մի պաշտոնական մարդու էրեխա չի գա ձեռքերը սառեցնի,40 աստիճան մառոզին դուրսը կանգնած սառում ենք, կրակ ենք վառում բազարի մեջը, որ մի քիչ տաքանանք, իսկ իրանք կաբինետներում նստած, փափուկ աթոռի մեջ օրենք են ընդունում, ինչի իրանց էրէխեքը մեր էրեխքից լա՞վն են»,- ասացին երիտասարդները:
Կարդացեք նաև
Նրանք նաև մեզ տեղեկացրեցին, որ ապրիլի 21-ին իրենց ժողովի են հրավիրել Գյումրու քաղաքապետարանում՝ այս հարցը քննարկելու համար:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































Քանիմ դաստա կանաչի տվեք Բալասանյանին , թող գա բազար կանգնի, տեսնի ինչխ կծախվի, հետո նոր գինը սահմանե:Վեց համարի գազելները թանկցնելուց հետո, էս էլ էրեց:Նախագահն ինչ կմտածե? վախտը չէ սոր ստից հավաքելը, էս աբիժնիկի պեսը ընչի է ընկել ժողովրդի ետևից, ?ինչ է տվե մեզի , որ չի կրնա ետ վերցնե, հմի էլի պտի էն ձևական խոսացող տղուն , էն խոսնակ է ինչ է, ըդոր օրթախ գցե? Ամոթ է, տուուտու, թքեմ էսպես ղեկավարի վրա.Քուր ջան, մե ըսիգ էլ դիր գրածիդ տակը, տո ինչ գուզե ըդիկ, սաղ քաղաքը յախա թափ կուտա ըդպես քաղաքապետից:
Այ մարդ էս Րաֆֆու ալիքը գար -քշեր ըսոր ստից, Սերժն էլ կպրծներ, մենք էլ:Էս ամբաղ-զամբաղն ով էր է:
Ծո էլի էս վարդանիկը ըսոնց հանեց Բալասանյանի դեմը
Տո լսե այ ընկեր էլ չես, որ ընկեր սենք, այ, որձ ,դու ծոյով մի խոսա, որտև դու ծո չես, յանի անունդ էլ Վարդան է, հա? Սուտի անուն է , ՈրՎարդանիկը տուտ պրիչոմ, որ Բալասանյանը թարսլամա բաներ կենե? Ը? Դե սա? Օր գին կթանկցնե Բալասնյանը, Վարդանը ինչ կապ ունի էդ բաների հետ
Չէինք իմացել , որ քաղաքապետարանը իրանց սածի պես, վարույթ բացեր, ըդպես բան, ըդպես խոսք կսեն կամ ոստիկանությունը , կամ դատախազությունը,նոր էն Մալխասյան Գուգոն կսե, վարույթը կասեցրել ենք: Ան , օրնակ, ըդիկ օր ըդպես կխոսա, Ըդոր հետ, Վարդանիկը ինչ կապ ունի, օր Բալասանյանն ու իրա մարդիկ իրանց միլիծա են կարգել? Ու հետո, ՛՛ըսոնցը՛՛ դու ես, եղավ? Նայես որ յայլից ես եկել քաղաք, ըշտը էն գյումրեցոնց սածը պտի էղներ էլի,էն մինչև սիմաֆոր քաղաք մտնողներին բռնելու մասին, օր դու ու բալասանյանները քաղքի մայթին կարոտ մնային:Տո էդ ՛՛վարույթ՛՛ բառը սավսեմ միլիծայության համ տվեց, ըդիկ քաղաքապետարան է , թե միլիծայություն?Մեր ժուռնալիստ քրոջը պտի խնդրեմ, նայե , թե քանի վարույթ է բացել քաղաքապետարանը մարդկանց վրա?Տո սաղ Հայաստան սոնց նման իսան չկա, սպես զակատած թարախ