

Բանախոսն անդրադառնալով կրթական ոլորտին, ասաց, որ իրենք կկանխեն այն վարակը, որն առկա է, որտեղ արգելում են երեխաներին նախադպրոցական կրթական դպրոց հաճախելու իրավունքից: «Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել, որ երեխային չեն ընդունում մանկապարտեզ, պատճառաբանելով, որ տեղ չունեն: Տեղական ինքնակառավարում, քաղաքային համայնք, ամեն ինչի փող ունեք, երեխաների մանկությունը անցկացնելու, դաստիարակելու, կրթելու համար միջոցներ չունե՞ք»,-ընդգծեց Շահինյանը:
ՕԵԿ ավագանու ցուցակը գլխավորող արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մեզ հետ առանձնազրույցի ընթացքում ասաց, որ երիտասարդները մեր այսօրվա ապագան են և այսօր բարդ տեխնալոգիաների դար է. «Երիտասարդները պետք է տեսնեն մեր աշխատանքը և իրենք էլ միանան մեզ, որովհետև վերջապես այդ պորտֆոլյոները պատրաստվում են հենց երիտասարդների համար»:
Այն հարցին, թե ինչպես է գնահատում իր ուժերը այսօրվա մրցակցային դաշտում, պրն. Երիցյանը պատասխանեց. «Ծրագրեր բոլորս էլ ունենք, բայց պետք է այն կյանքի կոչվեն: Շատ կարևոր է, որ այդ ծրագրերը մահացած չծնվեն, որն ամենավտանգավորն է: Մենք կարող ենք անել ավելին, որովհետև մենք մեր ուժերի վրա վստահ ենք: Ես Երևանում ծնվել մեծացել եմ, իմ Երևանը սիրում եմ և Երևանի համար ամեն ինչ էլ անելու եմ»:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ


















































