Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հարկայինը դատի է տվել Դպրաբակի միջնակարգ դպրոցին

Ապրիլ 20,2013 16:44 Share

Դպրոցի գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք չի դրվել

Պետական եկամուտների կոմիտեի Սեւանի տարածքային հարկային տեսչությունը  հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որով պահանջում է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի  միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել  451 հազար 155 դրամ: Հարկային տեսչությունը,որպես հայցի ապահովման միջոց, միջնորդել է  դպրոցի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել, սակայն դատարանն այդ միջնորդությունը մերժել է: Սույն գործով դատական առաջին նիստը ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրում նշանակված է  ապրիլի 25-ին:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել