Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզներին մատակարարվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսամթերք

Ապրիլ 22,2013 17:29 Share

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը մանկապարտեզներին ներմուծված թռչնամսի մատակարարման վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը, քանի որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների կողմից կազմակերպվող ձեռքբերման գործընթացների համաձայն մատակարարվել է բացառապես Արաքս և Բաղրամյանի թռչնաֆաբրիկաների կողմից արտադրված թռչնամիս:

Ապահովելով կենդանական ծագման մթերքի անվտանգության կանոնները, Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսամթերք:

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի վերահսկողության և հանրակրթության վարչությունները պարբերաբար ուսումնասիրություններ են կատարել և շարունակում են կատարել՝ մանկապարտեզներում մատակարարվող սննդի կազմակերպման գործընթացի վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

Հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել