Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ-ի հուշամեդալ հանձնեց Սլովակիայի ԱՕԿ-ի գործկոմի անդամ Թիբոր Միկուշին

Ապրիլ 25,2013 17:25

Այսօր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալեց Սլովակիայի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20-ամյակի (ապրիլի 27-ին) առիթով Երեւան ժամանած այդ երկրի ԱՕԿ-ի գործկոմի անդամ, Տրնավայի նահանգապետ Թիբոր Միկուշի գլխավորած պատվիրակությանը:

Գագիկ Ծառուկյանը հոբելյանի առիթով հյուրին հանձնեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման պատվին 2011 թվականին թողարկված հուշամեդալ եւ իր անունից` շնորհավորական ուղերձ: ՀԱՕԿ-ի նախագահը նաեւ Սլովակիայի պատվիրակության ղեկավարին շնորհեց «Տիգրան Երրորդ Արշակունի» մեդալ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930