Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ նիստում քննարկված տեղեկանքը վիճահարույց չէր

Ապրիլ 28,2013 18:03 Share

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  արտահերթ նիստի ընթացքում քննարկվեց Երեւանի ավագանու ընտրություններում գրանցված կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ երկրորդ հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը:

Նշվեց, որ տեղեկանքը կազմելիս ուսումնասիրվել են ոչ միայն հայտարարագրերը, այլեւ դրանց կից փաստաթղթերը, ինչպես նաեւ բանկի կողմից տրամադրված կտրոնները, համադրվել են հեռուստաընկերությունների կողմից տրամադրված եթերաժամանակի հետ, որի արդյունքում խախտումներ չեն արձանագրվել:

ԿԸՀ նախագահ ՏիգրանՄուկուչյանի բարձրացրած հարցին ի պատասխան՝ նշվեց, որ հայտարարագրվել են նույնիսկ այն քարոզչական նյութերը, որոնք շապիկների կամ այլ իրերի տեսքով են եղել:

Նշվեց նաեւ, որ խտրականություն չի դրսեւորվել աուդիտորների վերաբերյալ, իսկ աշխատանքներին մասնակցած երկու աուդիտորների կողմից որեւէ դժգոհություն չի հնչել:

Մուկուչյանի հաջորդ հարցին էլˋ կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի կողմից վարձակալած դահլիճների գումարները արտացոլվա՞ծ են եղել, թե ոչ, նշվեց, որ նրանք ովքեր, որ վարձակալել են վարձավճարները եւ ամրագրել են հայտարարագրերում:

Քննարկումը կայացավ, նիստն ավարտվեց, տեղեկանքը շուտով կտեղադրվի ԿԸՀ-ի կայքում:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930