Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ վարչապետը շնորհավորել է ՀՀ վարչապետին պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Ապրիլ 30,2013 17:43

ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ Տիգրան Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների՝ իր գործընկերներից: Մասնավորապես, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Տիգրան Սուրենի, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչա­պետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Տրամադրված եմ Ձեզ հետ շարունակել ակտիվ աշխատանքը ռուս-հայկական համագործակցության ողջ համալիրի զարգացման շուրջ: Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար և մյուս բնագավառներում երկկողմ գործակցության հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների արմատական շահերին: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930