
Երևանցիների հետ միասին համերգային ծրագրին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևան քաղաքի մշակութային կյանքում ունեցած նշանակալի վաստակի, ինչպես նաև ջազային արվեստի զարգացման ու տարածման գործում ունեցած ավանդի համար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Արմեն Հյուսնունցը, Արմեն Թութունջյանը և Վահագն Հայրապետյանը միջոցառման շրջանակում քաղաքապետի կողմից պարգևատրվել են Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ մեդալով:
<<Երևանցիների համար արդեն հաճելի ու սպասված ավանդույթ է դարձել Ջազի միջազգային օրը հենց այս վայրում մեծ շուքով նշելը: Եվ տոնի կապակցությամբ շնորհավորելով բոլորիս, մեր բոլոր ջազմեններին մաղթում եմ ստեղծագործական նոր հաջողություններ ու վստահեցնում, որ նրանց բոլոր այն նախաձեռնումները, որոնք միտված կլինեն Երևանի մշակութային կյանքը առավել աշխուժացնելուն և հարստացնելուն, մշտապես կստանան Երևանի քաղաքապետարանի աջակցությունը: Ի դեպ, եղանակային պայմաններն էլ արդեն թույլ են տալիս, որ ավելի հաճախ կազմակերպենք նմանատիպ բացօթյա միջոցառումներ, ինչը անպայման կիրականացնենք>>, – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Գնահատանքի և ուշադրության համար շնորհակալություն հայտնելով քաղաքապետին, պարգևատրված ջազմենները նշել են, որ նման գնահատանքի արժանանալը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է` սիրելի մայրաքաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ավելի մեծ ներդրում ունենալու համար:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































